14-ին և սեպտեմբերի 22-ին Խզաբավրա գյուղի վերակացու քահանան Տեր-Կոստանդինոս Շեշաբերիձեի կողմից հայերեն գրված հայտարարություններն են հղված գավառի հայ-կաթոլիկների կառավարչին` Տեր-Սարգիս Տեր-Աբրահամյանին, որով նա խնդրում է թույլ տալ Խզաբավրայի եկեղեցու դրամական միջոցները ծախսելու եկեղեցու վերանորոգման նպատակով։
Հայտարարությունների վերեւի ձախ կողմում եկեղեցու շտամպն է ռուսերեն գրությամբ. "МВД.Настоятель Хизабаврской Армяно-католической св. Иисуса сердца церкови".
Այս վավերագրերը նորից և նորից հաստատում են այն փաստը, որ մինչեւ 1918 թ. հայ-կաթոլիկակակն եկեղեցու շնորհիվ հայ-կաթոլիկներն իրենց հայ լինելն այս կամ այն կերպ դեռևս ընդունում էին։
Վրաստանում մենշեւիկյան իշխանության տարիներին եւ խորհրդային կարգերի հաստատումից հետո տեղի ունեցավ Վրաստանի տարածքի հայ-կաթոլիկների մասսայաբար վրացացում (սպիտակ եղեռն)։
Սպիտակ եղեռնի զոհեր դարձան 1. Խզաբավրա, 2. Վարգավ, 3. Բնելա (Ասպինձայի շրջ.), 4. Ուդե (Ադիգենի շրջ.), 1. Ախալցխա (հին քաղաք), 2. Իվլիտա, 3. Սածել (մահմեդականացել են 18-րդ դարում), 4. Վալե (Ախալցխայի շրջ.), 1. Սկրա (Գորիի շրջ ). 1. Սանավարդո (Թելա– վի շրջ.) գյուղերի եւ Թիֆլիս, Գորի, Քութայիս քաղաքների հազարա¬ վոր հայ-կաթոլիկներ։
1918-ին արդեն նրանց ճնշող մեծամասնությունը պաշտոնապես արձանագրվել էր որպես վրացիներ, չնայած վաղ տարիների չափաբերական մատյաններում բոլորն էլ գրանցված էին հայեր (տես. Հրավեր ողջամտության, Ս. էջմիածին, 1993. էջ 25-132)։
Վրաստանի իշխանությունները խորհրդային կարգերի հաստատումից հետո, ինչպես Կուր գետի հովտի մի շարք բնակավայրեր, այնպես էլ Խզաբավրա եւ Վարգավ (Բնելա գյուղն արդեն դատարկված էր) գյուղերը, հանեցին Ախալքալաքի գավառի կազմից, այսինքն Վերին Ջավախքի բնական սահմաններից, եւ մտցրին նորաստեղծ Ասպինձայի շրջանի կազմի մեջ, որպեսզի վրացացած երբեմնի հայկական գյուղերի բնակիչները շփում չունենան Ախալքալաքի շրջանի հայության հետ...
(Ի դեպ. Ասպինձայի նախնական անվանումը ի սկզբանե եղել է հայերեն Ասպնջական, որ նշանակում է «հյուրընկալ»։ Անվանումը ճիշտ
― 45 ―