Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/45

Այս էջը հաստատված է

«ՔԱՐՐԹԼԻՍ ՑԽՈՎՐԵԲԱՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայք»

թիվ 114,

24 հունիսի 1997թ.

«Քարթիս ցխովրեբան» («Վրաց պատմություն», բառացի «Քարթլիի կյանքը») ինչպես վրաց ժողովրդի, այնպես և հայերի պատմության ուսումնասիրության համար (մյուս վրաց աղբյուրների հետ միասին) կարևոր սկզբնաղբյուր է հանդիսանում։ Այս ժողովածուն իր մեջ ընդգրկում է բազմաթիվ հեղինակների գործեր։ Այն որպես Վրաստանի պատմության ձեռնարկ սկսել է կազմվել 12-րդ դ. և լրացվել ընդհուպ մինչև 19-րդ դ.։ Այն հայերեն է թարգմանվել դեռևս 12-րդ դարում։

Հայերիս առանձնապես հետաքրքրող մեր հայրենիքի և մեր մասին նյութերը թարգմանել և ծանոթագրել է Լևոն Մելիքսեթ-բեկը (Տե՛ս Վ. Մելիքսեթ-բեկ, Վրաց աղբյուրները Հայաստանի և հայերի մասին, հ. Ա, Եր., 1934թ., հ. Բ, Եր., 1936թ., հ. Գ, Եր., 1955թ.)։

Առավել ուշագրավ հեղինակներից է 11-րդ դ. պատմիչ Լեոնտիոս Ռուիսեցին (Լեոնտի Մրովելի)։ Նա վրաց պատմությունը շարադրել է հնագույն ժամանակներից սկսած («Վրաց թագավորների և նախահայրերի ու տոհմենրի պատմությունը»)։

Ըստ Լ. Մրովելու, Թորգոմ (Թարգամոս) նահապետն ուներ 8 որդի՝ Հայկը (Հաոս), Քարթլոսը, Բարդոսը, Մովականը, Լեկոսը, Հերոսը, Կավկասոսը և Էգրոսը։ Լ. Մրովելին գրում է. «... Այս ութ (եղբայրները) հսկաներ էին։ Բայց Հայկը (Հաոսը) ամենքից հսկան էր, որովհետև նրա նման ոչ ոք չի եղել երբեք ոչ ջրհեղեղից առաջ (և) ոչ էլ հետո հասակով (բոյով), ուժով և արիությամբ։

... Թորգոմը (Թարգամոսը) բաժանեց իր երկիրն ու ժողովուրդն այս ութ հսկաների միջև. իր ժողովրդի կեսն ու երկրի լավագույն մասը (կեսը) տվեց Հայկին (Հաոսին), իսկ մյուս յոթին տվեց նրանց հասանելիքն ըստ երիցության...

... Բայց Հայկը (Հաոսը) ժառանգեց իր հորը Թորգոմին (Թարգամոսին) պատկանյալ երկիրը, և տիրեց (սահմանակից) երկրներին. հյուսիսից ինչպես մատնանշել ենք (լեռն Կովկասի– Ա.Ս.), հարավից Օրեթ