հյուսիս»: Այնուհետեւ այսպես է շարունակում. «Իսկ մահից առաջ (Թարգամոսը) կտակեց Քարթլոսին՝ երկրորդ որդուն, ապրել լայնատարած երկրում (жить на обширном земле)»: Իհարկե, բնագրում «լայնատարած» (обширный) արտահայտությունը բոլորովին չկա... Պարզորոշ նշվում են Քարթլոսին տրված երկրի սահմանները։
Վրաց սկզբնաղբյուրներում մեզ հետաքրքրող դրվագներ շատ կան տարբեր ժամանակների վերաբերող, որոնցից մի քանիսը ևս ստորև կներկայացնենք: Այսպես, 18-րդ դ. առաջին կեսին վրաց Վախթանգ 6-րդ թագավորի որդի Վախուշտի Բագրատիոնիի գրչին պատկանող «Վրաստանի թագավորության նկարագրությունից» գործի առաջաբանում կարդում ենք. «...Ադերկը թագավոր նստեց (2 թ. Ք.ա.–55 թ.Ք.հ.) Քրիստոսի ծննդյան տարին, եւ նրա գործերն (բնագրում թագավորու- թյունն) էլ հայտնի է։.Սակայն նրան հաջորդող թագավորները մինչ Սի- րիան (Քարթլիի թագ. 265-342 թթ.) նստում էին (Հունահռոմեական) կայսրների, Պարսից և Հայոց թագավորների վավերացումով։
... Հենց այսպես սկսած Բաքարից (Քարթլիի թագ. 342–364թթ.) մինչև Վարազ-Բաքար (Քարթլիի թագ. 379–393թթ.) կայսրների և Հավորների հաստատմամբ թագավոր էին նստում...» (Տես Լ. Մելիքսեթ-բեկ, նշվ. աշխ., հատ. Գ, էջ 77)։
Վախուշտի Բագրատամանակակից Քարթլիի նկարագրության» մեջ կարդում ենք Քարթլիի թագավորության տիրապետության տակ գտնվող Հայաստանի հյուսիսային շրջանների մասին հետևյալը. «... Իսկ Լոքի սարը բաժանում է Տաշիրն ու Կազրեթը, Բալաճն ու Դբանիսի (Դմանիս) ձորը, և սա ևս Լալվարի սարի պես է և նայուքի (Աբոցի) լեռան, որ նույն Իրջանի (լեռն) է։ Այս տեղերի Դեբետից մինչ Բոլնիսի արևմուտքում (գտնվող) փոքր լեռը և Քցիի գետից մինչ Լալվար-Լոքի սարը, այժմ կոչում են Սոմխիթ (Հայաստան)... Այս տեղերի բնակիչները դավանությամբ հայեր են, փոքրամասնությունը Քարթլիի (եկեղեցու) դավանանքին (է հետևում)...» (Տես նշվ. աշխ. էջ 80-81)։
Վախուշտին, նկարագրելով Տաշիրը, նշում է, որ այնտեղի բնակիչները նույնպես դավանությամբ հայեր են, այսինքն՝ Հայ Առաքելական եկեղեցուն հետևող հայեր են, որոնք ենթակա են Դբանիսին (Դմանիս քաղաքն է սա, որտեղ, ինչպես վկայում է Լ. Մելիքսեթ-բեկը, բավական մեծ թվով հայերեն արձանագրություններ կան խաչքարերի վրա), «... հագնված են կեղտոտ և ճարպոտ են, երկար չուխայով, վատ գույն ունեն,