Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/51

Այս էջը հաստատված է

Այս երետւյթը խոսում է այն մասին, որ հազարավոր տարիներ հայ և վրացի ժողովուրդները, վրաց մեծ գրողի արտահայտությամբ, ապրել են միմյանց մեջ…


ՎՐԱՑ ԱՂԲՅՈւՐՆԵՐԸ

ՀԱՅ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Հայք»

թիվ 64,

5 ապրիլի 1997թ.

Վրաստանը, Դավիթ 4-րդ Շինարարի (1089-1125) և Թամար (1184-1210) թագուհու ջանքերով, Անդրկովկասում դարձավ ամենահգոր պետությունը։ Վրաց-հայկական համագործակցության շնորհիվ մահմեդական ամիրայությունների լծից ազատագրվեց Հյուսիսային Հայաստանը և մտցվեց վրաց պետական կյանքի ոլորտի մեջ։

Վրաստանի հզորացման գործում անչափ մեծ էր հայ ժողովրդի գավակների դերը, առանձնապես Զաքարյան իշխանների, որոնց փայլուն ծառայությունների համար Թամար թագուհին նրանց շնորհեց համարյա ամբողջ Հյուսիսային Հայաստանը (բացառությամբ Կարսի) և այդ իշխանությունը օժտեց ներքին լայն ինքնավարությամբ, որն աղբյուրներում հիշատակվում է «թագավորություն», և Զաքարյան իշխանները մեծարվում են ընդհուպ «թագավոր», «արքա», «շահնշահ», «արքայազն», «կեսար» տիտղոսներով…

Զաքարյան-Երկայնաբագուկներից (վրացերեն Մխարգրձելի) բացի նաև ուրիշ շատ հայկական իշխանական տներ ազնվաբար ու անձնազոհաբար ծառայում էին վրաց արքունիքին։ Այդ իշխանական տների ներկայացուցիչներից էին Ենուք Արքուն-Ենիկոլոպովը, Շադինը (որոշ ձեռագրերում Բադին), Սադուն Մահկանաբերդցի Արծրունին, նրա որդի Խութլուբուղան և այլք (տես «Վրաց ժամանակագրություն» (1207-1318), թարգմանություն, առաջաբան և ծանոթագրություններ Պ. Մոլրադյանի, ԳԱ հր., Ե., 1971թ.)։

― 53 ―