Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/53

Այս էջը հաստատված է

Սադունի մասին «որ իմաստուն ու խելոք մարդ էր, բարեխոհ, բարետես, ուժով հույժ զորեղ, նշանավոր, ընտիր ըմբիշ, վարպետ նետաձիգ; (Նա էր), որ կանգնեց Ուլոյի առաջ, երկրպագեց եւ ձեռները ծալած ասաց. «Քանզի Աստված ձեզ բոլոր թշնամիների հանդեպ հաղթանակ տվեց, ձեզ լավագույնը համարեց ամենայն մարդկանցից, իսկ այստեղ 100000 զինվոր կա (թաթար-մոնղոլական եւ վրաց-հայկական– Ա.Ս.) ով էլ կոխ ու ըմբշամարտ կամենա ինձ հետ կամ նետաձգություն թող գա, պատրաստ եմ»։ Ոչ ոք չգտնվեց նրա պես ըմբշամարտող, իսկ գտնվածներին էլ հաղթեց։ Եվ այսպես Ուլո խանի սիրելին դարձավ»։

Սադունն Ուլոյի (Հուլավու) հաջորդ Աբուղա խանի կողմից եւս արժանացել էր մեծ հարգանքի եւ հզորանալով «… սկսեց խնամակալ լինել Վրաստանի գործերին…»։ Վրաց ժամանակագիրը շարունակելով իր խոսքը Սադունի մասին, գրում է. «… Բայց, այնուամենայնիվ, Սադունի ձեռքում էր (թագավորը), որովհետեւ խանը Սադունին հույժ զորացրեց։ Դիմիտրե թագավորի իրավասությունից հանեց Թելավն ու Բելաքանը, շատ (այլ) երկրներ, եւ Սադունը բարվոք վարում էր Վրաստանի գործերը։ Ուստի նրա օրոք թաթարների կողմից բռնություն եւ անիրավություններ չէին լինում, ոչ մեծ նոյինների, ոչ էլ էլչիների կողմից։ Այսպես շենացավ Վրաստանն ու զորացավ» (Տես «Վ. ժ.» էջ 142)։ Նույն էջում կարդում ենք. «(Սադունը) բայց աղքատների ու վանքերի հանդեպ բարի գործ էլ կատարեց եւ իր կենդանության օրոք ինքը վճարեց Գարեջայի տասներկու անապատների մալն ու ղալանը, ազատեց (հարկերից) Գարեջի Երկիրը եւ ծառայում էր Դիմիտրեին։ (Սադունը) հզորացավ զորքով ու ոսկով, արծաթով, երամակներին ու նախիրներին թիվ չկար, որովհետեւ կենսուրախ, բարեխոս, իմաստուն մարդ էր, ուստի Աբուղա խանը լսում էր նրա խոսքը»։

Ցավոք, այդ մեծ հայի եւ Վրաստանի մեծ գործչի Սադուն Մահկանաբերդցի Արծրունու հասցեին, ինչպես պարոն Պարույր Մուրադյանն է նշում «Վրաց ժամանակագրությունը գրքի 69-րդ ծանոթագրությունում, Ց. Կախիանին իր գրքում անհարկի լուտանք է թափում, նրան կոչելով երկերեսանի, սեւերես, դավաճան։ Մինչդեռ, ինչպես վերեւում տեսանք, վրացական աղբյուրը նրան մեծ դրվատանքով է ներկայացնում։ Այո, արդարացի է պ. Պ. Մուրադյանը, հայհոյելու փոխարեն օգտակար էր խնդրի հյուսկեն քննությամբ զբաղվել։ 1281թ. Սադուն աթաբակը մահացավ եւ, ինչպես վկայում է ժամանակագրությունը