Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/58

Այս էջը հաստատված է
Թ․ Գամղրելիձեի եւ Վ․ Իվանովի գրքի քարտեզն ըստ Ս․ Օրլովայի հոդվածի

Ս. Օրլովայի հոդվածի։ Ս. Օրլովան հոդվածում զետեղել է նա գրքի քարտեզը, որտեղ նշված են ինչպես հնդեվրոպական լազվաընտանիքին պատկանող ժողովուրդների նախահայրենիքը, նրանց արտագաղթի ուղղություններն ու զբաղեցրած նոր տարածքները, այնպես էլ հին սեմիտական նախաքարթվելական ցեղերի նախահայրենիքները։

Քարտեզում որպես հնդեվրոպական նախալեզվի տարածման նախնական հավանական տարածք ցույց է տրված Վանա լճի շրջապատը, այսինքն Հայկական լեռնաշխարհի կենտրոնական շրջանները, իսկ նախահայերենի տարածման շրջանն ընդգրկում է Վանա լճից դեպի հյուսիս-արմուտք ընկած ընդարձակ տարածքները Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արմտյան շրջանները (Արաքսի վերին հոսաններից ձգվելով դեպի արմուտք իր մեջ ընդգրկելով պատմական Հայաստանի Տուրուբերան, բարձր Հայք նահանգները. Փոքր Հայքը այլն)։ Այս տարածքներից հյուսիս. Կուր գետի երկու ափերին գծված է նախաքարթվելերենի տարածման մոտավոր շրջանը, որի կեսը բուն

Վրաստանի տարածքն է, իսկ մյուս կեսը Կուր գետից հարավ ընկած տարածքը, պատմական Հայաստանի Գոդերձական Գուգարք նահանգներն են (նման սահմանները, իհարկե, ընդունելի չեն, բայց քիչ հետո կտեսնենք, որ սա էլի ոչինչ…)։

― 60 ―