Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/63

Այս էջը հաստատված է

այլեւ ողջ Սիրիայի մաքսապետն էր։ Նրանից կախում ունեին նաեւ Տրիպոլիի եւ Ալեքսանդրեթի մաքսատները։ Նկատի ունենալով խոջա Պետիկի հարստությունն ու ազդեցությունը, Սիմեոն Լեհացին նրա մասին գրում է, որ նա «որպես փաշա մի շրջեր»։ Խոջա Պետիկը դառնում է բանսարկության զոհ։ Սուլթանի հրամանով XVII դ. 30. ական թ. թ. Հալեպի բանտում նա գլխատվում է (տես, ՊԲՀ, 1985 թ. 93, էջ 111)։

Հայ խոջաները ժամանակի այդ մեծահարուստները, որոնց թվում եւ Պետիկ (Պետրոս) եւ Սանոս եղբայրները, իրենց գործունեությունը չէին սահմանափակում միայն առեւտրով։ Նրանցից շատերը չէին խնայում իրենց միջոցները հայ հոգեւոր կյանքի զարգացման համար։ Կառուցում էին եկեղեցիներ, նպաստում էին գրչության եւ մանրանկարչության զարգացմանը պատվիրելով ձեռագիր գրքեր, զբաղվում բարեգործությամբ։ Խոջաներ Պետիկ եւ Սանոս եղբայրների Հալեպում (այնուհետեւ խոջա Սանոսի գործունեությունը նաեւ Էրզրումում) նման գործունեության մասին տեղեկանում ենք Ավետարանների եւ նրանց կողմից պատվիրված այլ գրքերի հիշատակարաններից, որոնք արտագրվել, նկարազարդվել եւ կազմվել են «անվանի մայրաքաղաք Բերիայում (Հալեպ)» սկսած 1612 թվականից։ Երուսաղեմի N2625 Ավետարանի հիշատակարանում Գրիչը եւ ծաղկողը Ղազարը, իր շնորհակալական խոսքն է ասում իրեն այդ դժվարին գործում աջակցողներին, որոնց թվում նյութական օգնություն ցուցաբերած հայ խոջաներ Պետրոս, Շաղավաթ, Սանոս եւ Սահակ եղբայրներին «...Դարձյալ աղաչեմ յիշել ի Տէր զբազմերախտաւորքն իմ զպարոն պայազատ խոճայ Պետրոսն, եւ զիւր եղբարքն զխոճա Շաղաւաթն եւ զՍանոս չալապին, եւ զՍահակ մանուկն աստվածավախ եւ աղքատասէր, զծնօղքն իւրանց գմղտեսի մայրն եւ զընտանիքն իւրեանց…»։

Մեկ այլ Ավետարանի, որի նվիրատուն է Սանոս Չալապին, 1616 թ. գրված հիշատակարանից իմանում ենք, որ բարեգործ խոջա Սանոսն Ավետարանը պատվիրելով նվիրել է Հալեպում իր միջոցներով կառուցված եկեղեցուն (Ա. Քառասուն Մանկանց)։ Գրիչի երախտիքի խոսքը հետեւյալն է. «Փառք… եւ երկիւղած իշխանս պարոն խոճայ Սանոս Չալապին, որ արի եւ յաղթող է ի վերայ հակառակորդ թշնամեաց խաչին Քրիստոսի… ետես զսբ. Աւետարանս եւ է առ զսա եւ եդ յիշատակ ի Ս. Քառասունք յեկեղեցիս ի քաղաքս Հալապ. զի իւր ձեռնտըութեամբն եւ իւր անդրանիկ հարազատ եղբօրն պարոն խոճայ Պետրոսին օգնաանութեամբն շինեալ եւ նորոգեալ եղեւ Ս. Քառասունք ի թվին ՌԿԵ