Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/65

Այս էջը հաստատված է

հրամանաւ սուլթան Մուրատ թագաւորին եւ վեզիրին իւրոյ Խոսրով փաշաին, եղեւ նայ մեծ մաքսաւոր եւ կումրիկչի (կէօմրիւքճի - թրք. մաքսատան պաշտոնյա) քաղաքիս Արզրումայ...»։

Նա մինչեւ իր կյանքի վերջը («որքան եկաց կենդանի») մաքսապետի պաշտոնը վարում էր «...իւր հանճարեղ իմաստութեամբն եւ խոհեմութեամբն»։ Նա ամեն տարի Սուլթանին տալիս էր 100000 ղուրուշ։

Օսմանյան Թուրքիայի եւ Իրանի միջեւ 1586-1640 թթ. տեղի ունեցող պատերազմների հետեւանքով հազարավոր հայեր էին կոտորվում ու գերվում երկուստեք, որովհետեւ, ինչպես գրում է Կարնեցին. «...այն կողմի (Իրանի տիրապետության տակ գտնվող − Ս.Ա.) բնակիչք երկրին ամենայնի Հայք էին եւ են, եւ յայս կողմս (օսմանյան Թուրքիայի տիրապետության տակ գտնվող - Ս.Ա.) ամենայն Հայոց ազգէն էին...»։

Այդ ժամանակների Ամենայն Հայոց Կաթողիկոս Մովսես Գ Տաթեւացին («Մօսէսը») (1629-1632) բոլոր պարոնների եւ մելիքների վրա հարկեր էր դնում հայ գերիներին ազատելու նպատակով։

Սանոս Չալապին Կարինում եղած տարիներին փրկագին տալով թուրքական գերությունից ազատել էր 1000 իրանահայերի եւ ուղարկել իրենց բնակավայրերը։ Նրա դերն այս բարի գործում այնքան մեծ էր, որ Հակոբ Կարնեցին բարեգործներից միայն նրա անունն է հիշատակում. «...վասն որոյ նոյն Սանոս Չէլապին եւ քաղաքիս դոլւաթաւորքն եւ վաճառականքն որչափ գերի ազատեցան եւ առաքէին ի տեղիս իւրանց, որոց յիշատակն օրհնութեամբ եղիցին, ամէն»։

Ըստ Հակոբ Կարնեցու, «իսկ իշխանն այն պարոն Սանոսն...», Կարին քաղաքի բերդի միջի եկեղեցին, որը թուրքեերը դարձրել էին տուն եւ մարագ, գնում եւ վերադարձնում է հայերին։ 1637 թ. քաղաքի հայությունը, քանդելով հայկական եկեղեցու հիմքերի վրա թուրքի կառուցած մարագը, վերականգնում է եկեղեցին, կամ, ավելի ճիշտ, այն կառուցում նորովի։ Հայերն այդ փայտաշեն ժամատան համար դիմելով փաշաներին մեծ գումարներ են ծախսում... Սակայն 1662 թ. վանեցի մի մոլլայի դրդմամբ սուլթանը հրաման է արձակում բերդի եկեղեցին թուրքերին հանձնելու եւ մզկիթ դարձնելու մասին։ Հայերի ձեռքին մնում է բերդի պարիսպներից դուրս եղած քաղաքի միակ եկեղեցին...

Այս վերջին իրադարձությունների ժամանակ պատմագիրը չի հիշատակում Սանոս Չէլապու անունը։ Հավանաբար վերջինս այդ ժամանակ այլեւս կենդանի չէր։

Ինչպես տեսանք Հակոբ Կարնեցու պատմությունից, մեծ բարեգործը

― 67 ―