Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/67

Այս էջը հաստատված է

ԶԱՐՍԱՆԱԼԻ ՆՄԱՆՈՒԹՅՈՒՆ

«Առավոտ»
21.10.98թ.

Հայ-վրացական հարաբերությունները գալիս են անհիշելի ժամանակներից։ Բազում դարերի ընթացքում երկուստեք եղել են չափազանց շատ փոխազդեցություններ կյանքի բոլոր բնագավառներում։ Օրինակ, հարյուրավոր բառեր վրացերենին են անցել հայերենից և հակառակը։ Այնքան շատ հայեր են ձուլվել վրացիների մեջ, որ, ըստ գանգաբան Վ. Պ. Ալեքսեևի, հարավային և արևելյան Վրաստանի վրացիներին հնարավոր չէ տարբերել հայերից։

Նման բազմաքանակ և բազմապիսի փոխազդեցությունները չեն, որ զարմացնում են, այլ այն մեկը, որի մասին խոսելու ենք ստորև։ Մեծ Հայքի Մոկք նահանգը գտնվում է Վանա լճից հարավ և Վրաստանից բաժանված է բարձրաբերձ լեռնաշղթաներով ու անդնդախոր ձորերով։ Թեկուզ հենց այդ պատճառով թվում է, որ Մոկսի բարբառը և վրացերենը չեն կարող միմյանց վրա թողնել որևէ ազդեցություն։ Սակայն, ի զարմանս ինձ, այդ թերևս տեղի է ունեցել...

Մ. Մուրադյանի «Ուրվագիծ Մոկսի բարբառի» ուսումնասիրության մեջ (տես Հայերենի բարբառագիտական ատլաս, հատոր, Երևան, 1982 թվական, էջ 113 և 118) հանդիպում ենք Հ. Օրբելու նշած Մոկսի բարբառի հիմնական հատկանիշներից մեզ հետաքրքրող է (7) կետի պարբերությանը, որտեղ կարդում ենք հետևյալը. «Թվականների կազմության մեջ հետաքրքրական է քսան բաղադրիչի կիրառումը, որ հաճախ զուգակցվում է տաս բաղադրիչի հետ. քսան տաս «երեսուն», երկու քսան «քառասուն», իրիք քսան տաս «յոթանասուն», էրկու քսան տասներկու «հիսուներկու»։

Հետաքրքիրն այն է, որ քանակական բարդ թվականների կազմության մեջ այս սկզբունքը հատուկ է ընդհանրապես վրացերենին։

Ես ավելի շատ հակված եմ ենթադրելու, որ այս երևույթը փոխազդեցության արգասիք է։ Իսկ թե ինչպես է այդ տեղի ունեցել, երբ և ինչ հանգամանքներում, անչափ դժվար է պատասխանել... Ամենայն հավանականությամբ, թվականների կազմության այս կարգը վրացերենից է անցել Մոկսի հայերեն բարբառին, որովհետև այն վրաց լեզվին

― 69 ―