Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/70

Այս էջը հաստատված է

վրացի հովիվների եւ նրանց հայերեն հարցնում Մցխեթայի Վրաստանի մայրաքաղաքի ճանապարհը, վերջիններս հայերեն են պատասխանում եւ ցույց տալիս ճանապարհը; Դա նշանակում է, որ վրացի հովիվները հայերեն սովորել են այդտեղ հայաշատ Ջավախքում։

Լեոն մեկ ուրիշ տեղ վրաց գործիչ (6–7դդ.) Կյուրիոն կաթողիկոսի ծննդավայր Ջավախքը համարում է «կես-հայկական կես-վրացական գավառ»։

Երվանդ Լալայանն իր «Ջավախք» աշխատության մեջ գրում է, որ Ախալքալաքի հին բերդում «գտնված քարերից շատերը ծածկված են եղել հայերեն արձնագրություններով, որոնք վերաբերում են ԺԳ, ԺԴ, ԺԵ դարերին»։

Երբ նայում ենք Թուրքիայի 1595 թվականին անցկացրած Գյուրջիստանի (Վրաստանի) վիլայեթի հարկահավաքման դավթարները (հարկատուների ցուցակները), որոնք ամփոփված են «Գյուրջիստանի վիլայեթի ընդարձակ դավթարում», Ջավախքի հարկատու գյուղերի բնակչության ցուցակներում հանդիպում ենք բազմաթիվ հայկական անունների՝ Դավիթ, Կիրակոս, Կարապետ, Սարգիս, Մկրտիչ, Մանուկ, Ղազար, Տեր-Հակոբ եւ այլն։ Զուտ հայկական անուններով բնակչությամբ (հայերով) ամբողջկան գյուղեր կան (օրինակ Փոքր Մամզարա, Կորխ եւ այլն)։ Բավականին շատ են նաեւ այնպիսի գյուղերը, որտեղ բնակչությունը խառն է որտեղ կամ հայերն են մեծամասնություն կազմում, կամ վրացիները; Առկա են նաեւ վրացական բնակչությամբ գյուղեր։ Կան նաեւ անուններ, որոնց կրողները պարզ չէ՝ հայե՞ր են, թե՞ վրացիներ։ Օրինակ, Թորիա գյուղում իրար կողքի գրված են Մկրտիչ (պարզ է հայ լինելը) եւ Ջանիբեկ Սարգիսիձե (անորոշ է ազգային պատկանելությունը)։ Կամ տարօրինակ է, ըստ իս, երբ էշտիա գյուղի 12 հարկատուների ցուցակն սկսվում է Տեր-Հակոբով, իսկ մյուս անունները վրացական են կամ վրացականացված… ճիշտ կլիներ «դավթարի» թուրքերեն բնագիրը ուսումնասիրեին նաեւ հայ մասնագետները։

18-րդ դարում նույնպես Ջավախքում եղել է հայ հոծ բնակչություն։ Այդ մասին վկայում է 18-րդ դարի 1-ին կեսի (1734-1737) կաթողիկոս Աբրահամ Կրետացու «Պատմությունը», ըստ որի, Նադիր-խանի արշավանքներից մեկի ժամանակ Հյուսիսային Հայաստանի շրջաններից գերված եւ Խորասան քշված 6000 բնակիչները բոլորը հայեր էին. «Եւ գերեցին զՆարիմանու նահանգն, զՋավախէթու, գՉլտրու եւ զՂայի