Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/81

Այս էջը հաստատված է

ջակցության ոչնչացել էր Բակուրիանի անտառներում ու Ծալկայում։ Եվ ահա, 1920թ. աշնանը գավառում տեղի ունեցավ նոր սպանդ, նոր գաղթ, բռնություն։ Տուժեցին հազարավոր հայեր։ Իսկ այն ժամանակ որտե՞ղ էին Վրաստանի սահմանապահ զորքերը... Հեռանկարը սարսափելի է։


ՍՊԻՏԱԿ ԵՂԵՌՆ ԿԱՄ
«ՀԱՅԵՐԸ ՎԵՐՋԻՆ ՎԱԳՈՆ...»


Հայ-վրացական հարաբերություններում «Եղբայր ենք մենք...» չարչրկված, մաշված արտահայտությունը միշտ հերթապահ է և հնչում է պատեհ ու անպատեհ առիթներով իր տակ թաքցնելու համար դաժան ու ծանր իրականությունը, որի հետևանքով էլ այն կորցրել է իր երբեմնի անկեղծ, ուղղակի նշանակությունը։ Այն դարձել է քողածածկույթ...

Երբ Վրաստանն ընդգրկվում էր Եվրոխորհրդի մեջ, երկրի իշխանություններն իրենց «խղճին համապատասխան» երկրի ազգային փոքրամասնություններին ներկայացնում էին դրախտում... Չնայած արդեն կային Սբխազիայի, Հարավային Օսիայի և այլ ազգամիջյան կոնֆլիկտներ, որոնց հրահրողները հենց Վրաստանի իշխանություններն էին, նախ Գամսախուրդիայի, այնուհետև Օևարդնաձեի գլխավորությամբ։

Վրաստանի բազմազգ հանրապետության երկրորդ ազգությունը հայությունն է։ Հայերը հոծ բազմությամբ բնակվում են Թիֆլիսում (մոտ 300 հազար), հարավում պատմական Հայաստանի Գուգարք նահանգի հյուսիսային մասում (Ջավախք, Թռեխք, Սոմխիթ, Մանգլաց փոր և այլն), և Գոդերձականում (Սամցխե, Աճարա) (մոտ 300 հազար), Կախեթում և այլուր։ Հայախոս և վրացախոս հայերը միասին կազմում են երկրի բնակչության 20%-ից ավելին։ Այս թիվն, իհարկե,ավելի մեծ կլիներ, եթե հարյուրհազարավոր հայեր չվրացացվեին, այսինքն, չվերացվեին որպես հայեր։