Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/85

Այս էջը հաստատված է

Եթե որպես վրացի չհաշվեն իրենց կողմից սպիտակ եղեռնի զոհեր դարձած մեգրելներին, սվաններին, օսերին, հայերին և այլոց, ապա վրացիները Վրաստանի «Հանրապետության» բնակչության 30%-ն էլ չեն կազմի։

Մենք վրաց «եղբայրների» չարագործությունների միայն չնչին մասը թվեցինք։ Սակայն, այսբերգի (սառցասար) ջրի երեսին եղածն էլ բավական է նրա մասին լիարժեք գաղափար կազմելու համար։

Իսկ հիմա տեսնենք, թե ինչպես են հայերիս հետ վարվում մուսուլմանական երկրներում և այլուր...

Վրացիների ավագ եղբայրների թուրքերի Ստամբուլ քաղաքում 70 հազար հայերի համար գործում են 30 հայկական դպրոցներ, այդքան էլ եկեղեցիներ։ Իրան Իսլամական Հանրապետությունում գործում են 50 հայկական դպրոցներ, այդքան էլ եկեղեցիներ։ Ի դեպ, մեր իսկապես պարսիկ եղբայրները հայկական եկեղեցիները, ոչ միայն չեն որչնչացնում, ինչպես վրացիներն են անում, այլ ընդհակառակը պետության միջոցներով վերականգնում են ու վերանորոգում։

Թեհրանում 12 հեկտար տարածության վրա գործում է Հայկական մարզական համալիր։ Թեհրանի և Սպահանի Համալսարաններում գործում են հայագիտական ամբիոններ, լույս են տեսնում հայերեն թերթեր և այլն։

Իրանում հայերի թիվը 250 հազար է, սակայն 70 միլիոնանոց այդ երկրի պառլամենտում մշտապես 2 հայ պատգամավոր են ընտրվում (1 հրեա, 1 զրադաշտական և այլն)։

Լիբանանում 150 հազար հայերի համար գործում են 60 հայկական դպրոցներ, տասնյակ եկեղեցիներ, կուսակցություններ, մարզական կազմակերպություններ, բազմաթիվ թերթեր ու ամսագրեր... Ըստ այս 3 միլիոնանոց պետության Սահմանադրության, պառլամենտի 99 անդամներից 6-ը հայեր են. Կառավարության 2 նախարար ևս հայեր են (այդպես է նաև մյուս փոքրամասնությունների համար)։

Այսպես կարելի է թվարկել բազմաթիվ երկրներ, որտեղ հայերի, ինչպես նաև մյուս ազգային փոքրամասնությունների, նկատմամբ ցուցաբերվում է հարգանք ու հանդուրժողականություն...

Վերջերս Մակեդոնիայի կառավարությունը երկթի բնակչության 1/4 մասը կազմող ալբանացիներին խոստացել է ալբաներեն լեզուն մակեդոներենին հավասար պետական լեզու հռչակել և ըստ համամասնության ալբանացիներին մասնակից դարձնել երկրի կառավարման գործերին։

― 87 ―