Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/86

Այս էջը հաստատված է

Իսկ Վրաստանում հայերենը ինչո՞ւ պետական լեզու չհոչակել, ինչո՞ւ Սամցխե-Ջավախեթի նահանգին, որի բնակչության 60%-ից ավելին հայեր են, ինքնավարություն չտալ, ինչո՞ւ թույլ չտալ հայերին վրացիների և մյուս ազգերի ներկայացուցիչների հետ միասին հավասարապես օգտվելու մարդու իրավունքներից...

Եթե իսկապես Վրաստանում դեմոկրատիայի նշույլ կա, ապա խոհեմաբար հայերին ու մյուս ազգերի ներկայացուցիչներին ևս ըստ համամասնության մասնակից կդարձնեն երկրի գործերին...

Միայն հարկավոր է կամք դրսևորել ու վերանայելով մյուս ազգերի նկատմամբ գերակայության բարդույթը, տիրելու, իշխելու տենչը, մոռանալ Ստալին-բերիական ժամանակաշրջանի երեսառածությոԼնը,տիրոջ սին զգացումը, իջնել գետնին, երկրի բոլոր քաղաքացիներին վրացիներին հավասար մարդ համարել և համերաշխորեն ապրել բոլոր ժոդովուրդների ներկայացուցիչների հետ միասին․․․

Այս է Վրաստանի միակ և ճշմարիտ ուղին...

― 88 ―