Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/87

Այս էջը հաստատված է

ՀԱՅԵՐՆ ԱԲԽԱԶԻԱՅՈՒՄ

«Էջմիածին քաղաք»
14 սեպտեմբերի, 1999


Աբխազիայում հայերը հաստատվել են դեռևս վաղ միջնադարից։ Հետագա դարերում նրանց թիվը համալրվել է հայերի նոր շերտերով։ Աբխազիայում բնակվող հայերի հիմնական մասը համշենցիներն են, որ, Շապուհ և Համամ Ամատունիների հիմնած և 7 դար գոյությունը պահպանած իշխանության անկումից հետո (1489թ.), փոքր խմբերով սկսեցին գաղթել դեպի Սև ծովի հյուսիսարևելյան ափերը։

Համշենահայերի գաղթը Սև ծովի հարավարևելյան ափերից Տրապիզոնի, Օրդուի եւ Սամսուճի շրջաններից նշված վայրեր առանձնապես սաստկացավ 1895-1896թթ. և 1915թ. կոտորածների ժամանակ, որը հոծ խմբերով սկսվել էր դեռևս 1879թ.-ին։

Քրիստոնյա համշենահայերը Սև ծովի հյուսիսարևելյան ափերին Աբխազիայում և Կրասնոդարի երկրամասում, հիմնեցին մոտ 300 բնակավայր, մեծաթիվ եկեղեցիներ ու դպրոցներ։ Այս տարածքներում համշենահայերի թիվն այժմ անցնում է 300 հազարից, չհաշված տասնյակ հազարավորների, ովքեր վերաբնակվել են Ռուսաստանի ուրիշ բնակավայրերում և այլուր...

Ի դեպ, համշենահայերն իրենց նախահայրենիքում՝ Բաթումից մինչև Տրապիզոն ընկած ծովափնյա տարածքներում և հարակից շրջաններում, այժմ էլ մեծ թիվ են կազմում։ Ոմանց հաշվումներով նրանց թիվը հասնում է մոտ կես միլիոնի, իսկ ոմանց կարծիքով 1 միլիոն է։

Բնօրրանում ապրող հայերը, չնայած մահվան սպառնալիքներով ստիպված ընդունել են մահմեդականություն, սակայն իրենց հայ են զգում և խոսում են հայերեն բարբառով...

Համշենահայերը, որ ունեն յուրահատուկ բարբառ, պատմական Հայաստանի տվյալ շրջաններում Փոքր Հայքի ծովափնյա տարածքներում, աբորիգեններ են։ Նրանք դարեր շարունակ համալրվել են պատմական Հայաստանի տարբեր նահանգներից ներգաղթած հայերով։ Հայերի նման մի մեծ շերտ (12 հազար մարդ) արաբների տիրապետության շրջանում 789-790թթ., Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն, Կոտայք և Վասպուրական նահանգի Արտազ գավառներից,