Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/93

Այս էջը հաստատված է

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ

«Առավոտ»
8 սեպտեմբերի 1999թ.


30-ական թվականների սկզբներին Ստալինի նախաձեռնությամբ խորհրդային պատմագրությունն Արևելյան Անդրկովկասի (Խորհրդային Ադրբեջան) թյուրքալեզու քոչվոր և կիսաքոչվոր ցեղերին անվանեց «ադրբեջանցի», որոնց 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին պատմական գրականության մեջ և պաշտոնական փաստաթղթերում անվանում էին թյուրքեր,թաթարներ (БСЭ).

Նրանց կապելով հյուսիս֊արեւմտյան Իրանի Ատրպատական (Ադրբեջան) նահանգի թյուրքալեզու բնակիչների հետ, Ստալինը նախապատրաստում էր Իրանի վերոհիշյալ տարածքների «ազատագրումը»։

Այս տրամաբանությամբ ոգեւորված և խրախուսված,գործի անցան նաև Ադրբեջանի նորաթուխ «պատմաբանները», որոնք զինված լինելով իրենց քոչվորի ագրեսիվ, ամոթի զգացումը կորցրածի, թալանչու հոգեբանությամբ, իրենցը համարեցին Ք.ա. I հազարամյակում գոյություն ունեցած Աղվանք (Албания кавказская) պետությունը, իսկ Ստրաբոնի նշած Աղվանքի 26 ցեղերին իրենց նախնիները։ Որպեսզի մարսեն նաեւ պատմական Հայաստանի տարածքները, որոնք Թուրքիայի, Լենինի ու Ստալինի համագործակցությամբ բռնակցվել էին հորինված Խորհրդային Ադրբեջանին և կազմում էին «իրենց» տարածքների կեսից ավելին, շահարկեցին նաեւ «Աղվանք» մարզպանության գոյությունը, որը 387թ. ստեղծելով պարսիկները, նրա կազմի մեջ էին մտցրել նաև Հայոց արեւելից Կողմանքը...Նրանք ոչ միայն իրենցն են համարում Լենինի և Ստալինի ձեռքերով գծված սահմաններով «Խորհրդային Ադրբեջան» կոչվող նորաթուխ պետության տարածքն ու այնտեղ մինչեւ 1918–20թթ. ստեղծված հայկական, աղվանական, արաբական, պարսկական մշակույթների արժեքները, այլև այդ երբևէ գոյություն չունեցած, հորինված, երեւակայական «պետության» մասն են համարում Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը...

Իհարկե, ծիծաղելի են ու ցնդաբանություն մեր տգետ ախոյանների այս եւ նմանատիպ այլ «տեսությունները», բայց և վտանգավոր, որովհետև նրանք այդ ամենն անում են քարոզչական բոլոր միջոցներով մամուլով, ռադիոյով, հեռուստատեսությամբ և այլն։