Էջ:75-55 Թորոս Թորանեան.djvu/36

Այս էջը սրբագրված է

.

ԲԱՑ ՆԱՄԱԿ ԹՈՐՈՍ ԹՈՐԱՆԵԱՆԻՆ

  Ազնիւ բարեկամ.
  Տարիներէ ի վեր գիտէի Թորոս Թորանեանին որպես փայլուն

արձակագիր, գրչի հոյակապ վարպետ, ջերմ հայրենասեր, իսկ հիմա ներկայանում է իմ հայեացքին որպես փայլուն գրախօս նաեւ, այն էլ իմ է՝էսսէնսերի առնչութեամբ, ինչը գոնէ ինձ համար մի մեծ անակնկալ էր. չսպասուած, չակնկալուած. Դա գրախօսութիւն չեր սովորական իմաստով, դա հոգու պոռթկում էր. խանդավարութիւն անկառավարելի... Այդպէս կարող է վարուել ճշմարիտ արուևստագետը միայն. Չգնահատել դա ես չեմ կարող... Եվ ոչ միայն ես... Յամենայնդեպս, այստեղ, մեզ մօտ այդ գրախօսութիւնը ոչ միայն չմնաց աննկատ, այլ առաջ բերեց որոշակի ռեզոնանս, անսքօղ արձագանգ, նոյնիսկ գրականութեան հետ չառնչուող շրջաններում...

 Դա տիպար է նաեւ գրախօսութեան, որի ամենամեծ արժէքը

բացարձակ անկեղծութիւնն է առաջին հերթին. որ անկաշկանդ, համարձակ մտածողութիւնը նաև վարպետութիւնը գրչի ինձ գոնէ յայտնի չէ գրախօսութեան մի օրինակ ևս ա՛յդ աստիճան փայլուն կաոուցուածքով. ճոխ պատկերներով, համարձակ ընդհանրացումներով, լեզուական այսպիսի հրավաոութեամբ: Եվ եթե ես ուրախ եմ այդ ամենի համար, ապա ամենից առաջ ահա այն պատճառով, որ իմ Էսսեները եղան առիթ, ընդամենը առիթ բացայայտելու, հրապարակ հանելու Թորոս Թորանհանի թաքնված հնարարութիւններն ու ձիրքը, որպես փայլուն գրախօսի նաեւ... Պատահական չէ. որ այդ գրախօսութիւնը տպագրեց ոչ միայն «Դա-րուն»ում, այլ նաև Հայաստանի Հանրապետութիւն»ում այն էլ այդքան սրտառուչ մատուցմամբ.

 Մ՜եծ շնորհակալութիւն այդ գեղեցիկ նախաձեռնութեան համար...
 Այս ամենով հանդերձ, չեմ կարող չօգտագործել այս առիթը. իմ

լավ բարեկամ, վերհիշելու. անդրադառնալու համար քո այն հոյակապ գրուածքներին, որոնց կարդալու հաճոյքն ապրեցի տարիներ առաջ եւ որոնք նուիրուած էին մասնավորապես քո ու քո ընկերների ուղեւորութեանը դեպի Վան... Ես վանեցի չեմ, բայց իմ հուզմունքին չափ չկար, երբ կարդում Էի այդ ցնցող գործերր քո գրչի սոսկից դուրս եկածը... Այդ ապրումները, այդ հուզմունքը կարող է վերապրել ամեն մի մարդ, ամեն մի հայ, որն ունեցել է իր պապական օջախը, հայրենի երկինքը, ունեցել է անցեալ. կարօտ. ու երազ նաեւ գէթ մեկ անգամ փարուելու իր սուրբ հողին, ծնկաչոք խնկարկելու սուրբ մասունքներին... Դու ունեցար այդ բախտը. ունեցար ի վերուստ քեզ տրաւած շնորհընաել տաղանդաւոր գրիչ այդ ամենը. տեսած ու տառապած ապրումները այդպիսի հոգեցունց ուժով թղթին կարողանայ տալու համար