Այս էջը հաստատված է

քուրդ ավազակներից։

Սըլոն քոչը բարձած անասունների վրա՝ շփոթված գնում էր դեպի քրդական գյուղեր, այդ ժամանակ Չոլոյե Սըլոն մի կերպ քոչը ետ է վերադարձնում եւ ուղղություն բռնում դեպի Արաքս։

Պատմում են, որ Չոլոյե Սըլոն վախկոտություն չի դրսեւորում, քրդերի դեմ սկսում է կռվել, օգնել համագյուղացիներին, որ նրանք անվնաս լքեն գյուղը։ Չոլոյին նույնիսկ հաջողվում է թշնամու ձեռքից ետ խլել իրենց մի եզն ու կովը։

Ծանր ժամանակներ էին, ինչպես ասում են, «Մերը մանուկ էր ուրանում…»։

Երբ քրդերն արդեն հրի էին մատնել գյուղը, իսկ անպաշտպան եզդիները մազապուրծ փնտրում էին մեկմեկու, Չոլոն մեծ դժվարությամբ գտնում է իր մորը՝ Փարեին, քույրերին՝ Խատեին ու Գոզեին, ովքեր ստիպված լքել էին Յասիբլախը։

Երբ մեծ դժվարությամբ եզդի եւ հայ գաղթականների քարավանը հասնում է Արաքսի ափին, այն արդեն վարարել էր եւ իր հետ քշում տանում