Այս էջը հաստատված է

էր հազարավոր անօգնական մարդկանց, վիրավորներ ու դիակներ։

Երեք եզդի կանայք ու Չոլոն դժվարությամբ անցնում են Արաքս գետը եւ ժամանակավորապես հանգրվանում Ղարաբուռուն (հիմա՝ Քարակերտ) գյուղում։ Քարակերտն այժմ գտնվում է Արմավիրի մարզում։

Եզդի եւ հայ գաղթականները, որ թողել էին իրենց տունն ու տեղը Արաքսի այն ափին, հույս ունեին, որ շուտով ետ կվերադառնան, կշենացնեն հայրենական տունը, կզբաղվեն խաղաղ աշխատանքով, բայց դա մնաց միայն նվիրական եւ իրականացված երազանք։

Սկսվեց նոր, անսովոր կյանք, պետք էր ընտելանալ նոր պայմաններին, կարգերին։ Մի քանի տարի Ղարաբուռուն գյուղում ապրելուց հետո Չոլոյե Սըլոյի ընտանիքը տեղափոխվեց Թալինի շրջանի Ըմո գյուղ, իսկ հետո՝ Արտաշար գյուղ, Երեւան քաղաքի Սարի Թաղ թաղամաս։ Երկարատեւ եւ տանջալից դեգերումներից հետո Չոլոյե Սըլոյի մեծաթիվ ընտանիքը վերջին հանգրվանը գտավ Էջմիածնի շրջանի Զվարթնոց գյուղում։