Այս էջը հաստատված է

Բարձրագույն կրթությունն ստացել է ավարտելով Երեւանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը։ Բուհն ավարտելուց հետո պատասխանատու պաշտոններ է վարել տնտեսության տարբեր ճյուղերում, իսկ այսօր հանրապետության տնտեսության զարգացման ջատագովներից է։

Ճիշտ է, Մ. Ջանվելյանն ամենից առաջ հայտնի է որպես տնտեսության հմուտ կազմակերպիչ, սակայն փառք է վայելում նաեւ որպես մեծ բարեգործ։ Եզդի համայնքը հաճախ է ստացել նրա նյութական եւ բարոյական օգնությունը։ Երկար տարիներ, երբ «Էզդիխանա» թերթի լույս տեսնելը, ֆինանսական դժվարությունների պատճառով վտանգված էր, նա իր օգնության ձեռքը մեկնեց եզդիական միակ թերթին, որ այն իր գոյությունը չդադարեցնի։ Մեծ բարերարն օգնել է նաեւ եզդի զոհված ազատամարտիկների եւ բազում այլ եզդի կարիքավոր ընտանիքների։