Այս էջը հաստատված է
Երրորդ ասկյարը սրտապատառ հասնում է իրենց թուրքական զորամասը (այդ ժամանակ թուրքական զորքը գտնվում էր Գյումրիում) եւ տեղի ունեցածի մասին պատմում ղեկավարությանը։ 15 ասկյարներ գալիս, Ամարին բռնում եւ բռնությամբ տանում են իրենց զորամասը եւ նետում գոմատիպ մի շինության մեջ։ Այստեղ նա սարսափահար նկատում է, որ չորս կողմը 100-ից ավելի հայերի դիակներ են։ Վախենում է, որ նույն ճակատագիրն է սպասվում նաեւ իրեն ու աչքը դռնից չի հեռացնում՝ հետեւելով ելումուտին։
Օրվա մի ժամի Տեր-Ավագը տուն է վերադառնում եւ տեսնում, որ Ամարը չկա։ Նրան հայտնում