Այս էջը հաստատված է
հարձակվում են Օզրլուի՝ հայերով ու եզդիներով բնակեցված գյուղի վրա։ Արդեն այստեղ Ալին ու Ամարը լսելով իրենց եղբոր՝ Ահմադի եւ նրա երկու ընկերների սպանության լուրը, դիմում են վրեժխնդրության։ Կատաղի փոխհրաձգություն է սկսվում։ Ամարն ու Ալին վարպետորեն պաշտպանվելով, լուրջ կորուստներ են պատճառում թշնամուն: Հաջորդ օրը, Աթարե Ամարը (Աթարե Լալը՝ Ալիե Քյալաշի հորեղբայրը) լսելով Ահմադի ու նրա երկու ընկերների սպանության մասին, ինքն էլ իր հերթին է վրիժառության դիմում։ Իր մարտական ընկերներով Ալաջայի խոր ձորում խափանում է քրդական քարավանի երթը, կոտորելով շատերին։ Ձորը լցվում է աղմուկ-աղաղակով ու վայնասուններով. «Փախեք, Աթարե Լալն է ձեր դիմաց, ոչ մեկին չի խնայի»։ Իսկ Աթարե Լալն իր հերթին բացականչում է. «Շան նման սատկացնելու եմ