Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/17

Այս էջը սրբագրված է
15

Եւ մառախուղ, ցուրտ, փոթորիկ
Աշունն է իր հետ բերում.
Մարդիկ կախել են յօնքերը
Թռչունն հեռու է թռչում,
Կըտրում կապուտակ ծովերը,
Անցնում աշխարհ տաք, սիրուն։
Ինչպէս թռչունը, անհոգ թռչունը
Նա նոյնպէս—չըւող աքսորականը
Չունէր իր համար մի մշտական
Ու ոչ մի բանին նա չէր հաստատւում։
Ամեն տեղ ճանպան նրա առաջ բաց էր,
Ամեն տեղ կար նրա գիշերօթիկը.
Զարթնում էր միշտ վաղ և նըւիրում էր
Աստըծու կամքին նա ամբողջ օրը.
Եւ նըրա սրտի թըմրութիւնը չէր
Կարում վըրդովել կեանքի շըփոթը։
Նըրան երբեմըն կախարդիչ փառքի
Հեռաւոր աստղը իրան էր գրաւում,
Երբեմըն փայլը ճոխ, հարուստ կեանքի
Նըրա անտէր գլխին ամպն էլ էր գոռում,
Բայց նա անհոգ էր. թէ կայծակների,
Թէ արևի տակ հանգիստ էր քնում,
Եւ նա ազատ էր. որ նենգ, կոյր բախտի
Իշխանութիւնը նա չէր ընդունում,
Բայց Տէր Աստւած իմ, նրա զգայուն սրտի
Հետ ի՜նչպէս էին կրքերը խաղում,
Ի՜նչպէս կատաղած նրանք եռում էին
Նըրա էի տանջւած, մաշւած կրծքի մէջ,
Երկար նրանք հանգած պիտի թըւային.
Ո՜չ, նրանք կըզարթեն յանկարծ, կտեսնենս։