Երբէք տեղ չունի այդ ցնծութիւնը.
Իսկ աղջիկները... ո՜րքան սիրուն ես
Նըրանցից առանց շքեղ զարդերի,
Առանց մարգարտի և մանեակների.
Մի՛ փոխւիր, հոգիս, այդպէս դու լաւ ես,
Իսկ ես... չեմ ուզում ոչինչ աւելի,
Եթէ ոչ քեզ հետ բաժնել իմ սէրը,
Իմ աքսորանքիս բոլոր ժամերը։
Ծերունին
Դու սիրում ես մեզ, թէպէտ ծընւած ես
Հարուստ ու փարթամ ժողովրդի մէջ,
Բայց նրան, ով սովոր է փափուկ կեանքի,
Ազատութիւնը միշտ չէ սիրելի։
Մի աւանդութիւն պահւում է մեր մէջ.
Մի զօրեղ արքայ մեզ մօտ աքսորեց
Մի մարդ հարաւի հեռու աշխարհից
(Առաջ գիտէի, բայց հիմա մտքիցս
Ընկել է նըրա դժւար անունը).
Թէպէտ նա ծեր էր արդէն տարիքով,
Բայց ջահէլ, զըւարթ իր անբիծ հոգով,
Ձայնը քաղցր, ինչպէս ջրի կարչակիւնը,
Բացի սըրանից նա մի ձիրք ունէր —
Հիւսում էր սիրուն, հրաշալի երգեր։
Եւ ամենքը նրան սաստիկ սիրեցին.
Դանուբի ափին մենակ ապրում էր,
Առանց վնաս տալու մարդուն, ամենքին.
Պատմում էր սիրուն վէպեր, հէքեաթներ։
Էս փուչ աշխարհից բան չէր հասկանում.
Թոյլ էր ու անզօր երեխայի պէս,
Եւ ուրիշները նրա համար որսում
Էին գազաններ ու ձկներ պէսպէս։
Երբոր սառչում էր սըրընթաց գետը,