Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/22

Այս էջը սրբագրված է

20

Ալեքօն լըսում ու տժգունում է։
Զեմֆիրան (Երգում է)
Իմ ծեր մարդ, իմ չար մարդ,
Մորթիր ինձ, այրիր ինձ,
Հաստատ եմ, չեմ վախում
Ո՜չ սըրից, ո՛չ կրակից։
Կորի՜ր, քեզ ատում եմ,
Քեզ արհամարհում եմ.
Ուրիշին եմ սիրում—
Սիրելով մեռնում եմ։
Ալեքօն
Լըռիր, քո երգը ինձ ձանձրացնում է։
Այդպէս վայրենի երգեր չեմ սիրում։
Զեմֆիրան,
Չե՜ս սիրում, շատ լաւ, բայց ի՜նչ իմ գործն է.
Ես ինձ համար եմ երգերը երգում.
Մորթի՛ր ինձ, այրի՛ր ինձ,
Քեզ ոչինչ չեմ ասիլ.
Իմ ծեր մարդ, իմ չար մարդ,
Նըրան չես ճանաչիլ։
Թարմ է նոր գարունը,
Տաք սիրուն ամառը,
Նըրանից առաւել
Թարմ է, տաք իմ եարը։
Էն խաւար գիշերը
Ո՜նց էր ինձ պաչպըչում,
Էդ ճերմակ մազերիդ
Ի՜նչպէս էր նա ծաղրում...
Ալեքօն
Լըռի՛ր, Զեմֆիրա, հերիք է, լըռիր...
Զեմֆիրան
Ուրեմն հասկացա՞ր իմ երգի միքտը։