Ալեքօն
Զեմֆի՜րա...
Զեմֆիրան
Ի՞նչ է, կուզես բարկացիր,
Քեզ վըրայ եմ ես երգում այս երգը.
Գնում է ու երգում «իմ ծեր մարդ, իմ չար մարդ», եւ այլն։
Ծերուկը
Որդի, այդ երգը, շաը լաւ եմ յիշում,
Իմ ժամանակս էր, ով որ շարադրեց,
Արդէն շատ վաղուց երգւում է մեր մէջ
Դա ծաղրի համար։ Երբ մենք թափառում
Էինք Կաբուլի անապատներում՝
Այդ երգը ձմեռւայ մութ գիշերներում
Յաճախ երգում էր իմ Մուրալան,
Օրրելով կրակի առաջն աղջըկան։
Իմ մտքիս միջում անցած օրերը
Հետըզհետե մթնում, կորչում են անհետ,
Բայց, օ՛ այդ երգը, այդ թշւառ երգը
Շատ խորն է մըտել դաղւած սրտիս մէջ։
Լուռ է ու հանգիստ սիրուն գիշերը...
Կապոյտ երկինքը զուգել է լուսինն.
Արթնացընում է Զեմֆիրան հօրը.
„Վերկա՛ց, վե՛ր, հայրիկ, տես Ալեքօին...
Օ, լըսիր, լըսիր, թէ ինչպէս քընում
Տնքտընքում է նա, լալի՜ս, հեկեկո՜ւմ...
Ծերուկը
Սսսս... ձեռք մի տար, լըռիր, հանգիստ կաց։
Ես շատ անգամ եմ ռըսներից լսած,