Մի ինչոր ոգի տանջում է քեզի...
Ես շատ վախեցայ. դու ատամներիդ
Կըրճտացնում էիր, անունս տալի։
Ալեքօն
Զեմֆիրա. ես քեզ տեսայ երազում։
Ես տեսայ, իբըր թէ մեր մէջ արդէն...
Օհ, մի յիշեցնիր այդ երազները։
Զեմֆիրան
Դու մի հաւատար սուտ երազներին։
Ալեքօն
Ես ոչ մի բանի էլ չեմ հաւատում,
Ո՛չ երազներին, ո՛չ խոստումներին,
Եւ մինչև անգամ, ո՛չ էլ քե սըրտին։
Ծերուկը
Ո՛վ երիտասարդ, ասա՛, ինչո՞ւ ես,
Ինչո՞ւ ես ծանըր հառաչում այդպէս,
Չես տեսնում, այստեղ ազատ են մարդիկ,
Երկինքն է կապոյտ, կանայք գեղեցիկ.
Մի՛ լար բարեկամ, կըմեռնիս դարդից։
Ալեքօն
Հա՛յր իմ, Զեմֆիրան չի սիրում էլ ինձ։
Ծերուկը
Նա մանուկ է դեռ, սիրտդ հանգիստ պահի՛ր,
Զուր ես անհանգիստ, զուր քեզ մի՛ տանջիր.
Դու սիրում ես դառն ու այրւած սրտով,
Նա սիրում է թեթև, կարծես հանաքով.
Բայց նայի՛ր, կապոյտ երկընքի վրայ
Ազատ լուսինը սէյրան է անում.
Բոլոր շրջակայ բընութեան վըրայ
Իմ չքնաղ լոյսն է հաւասար թափում.
Տե՛ս, խաւար ամպին նա աչքով արաւ,