Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/26

Այս էջը սրբագրված է

24

Ինչպէս նրան վառ-վառ փայլեցընում է.
Բայց այժմ՝ ուրիշի ծոցը նա մըտաւ,
Բայց նրան էլ երկար այցելու չէ։
Նըրան երկնքում մի՞թէ կարող ես
Տեղ ցոյց տալ, ասել, թէ այդտեղ կանգնի՛ր,—
Մատաղ աղջկայ սրտին, ո՞նց կասես,
Թէ սիրիր մէկին, մի՛ դաւաճանիր.
Սիրտդ հանգիստ պահիր...
Ալեքօն
Ի՜նչպէս էր սիրում...
Ինչպէս քնքնութեամբ ինձ խոնարհւելու
Խաղաղ ու հանգիստ, լուռ գիշերներում
Իր սիրաբորբոք քչփըչոցներով
Ինձ երանական սէր էր խոստանում.
Ի՜նչպէս նա ուրախ թոթովանքներով,
Դիւթող, հարբեցնող իր համբոյրներով
Իմ տրտմութիւնըս մի րոպէում նա
Գիտէր փարատել. իսկ հիմա, հիմա...
Այն չէ Զեմֆիրան, չի սիրում նա ինձ,—
Իմ... իմ Զեմֆիրան սառել է ինձնից։
Ծերուկը
Դէ՛հ լըսիր, որդի, պատմեմ հիմա ես.
Իմ գըլխիս տխուր անցածները քեզ.
Վաղուց, շատ վաղուց, երբոր Դանուբին
Չէր սպառնացել գոռոզ մոսկովցին
(Տեսնում ես հիմա, թշւառ բարեկամ,
Թէ հին վէրքերըս ինչպէս նորացան),
Վախենում էինք մենք փաիշահից.
Իսկ Աղքերմանի աշտարակներից
Յայտնի Բուջաղօմ փաշան էր հսկում,
Ես ջահիլ էի. սիրտըս եռում էր
Ուրախութիւնով, սպիտակից չէր տւել