Էջ:Alexander Pushkin, Poems (Ալեքսանդր Պուշկին, Բանաստեղծութիւններ).pdf/7

Այս էջը սրբագրված է
ՋՐԱՀԵՂՁԸ

(Утопленникъ)



Ներս վազեցին մանուկները
Ու կանչում են հօրն շտապ.
«Ապի՛, ապի՛, ե՛կ մեր թօռը
Մեռել հանեց գետի ափ»։
—Սուտ էք ասում, շան լակոտներ,
Գոռաց հայրը ահաբեկ.
Սպասեցէք դուք հալա դեռ,
Մեռելն յետոյ կըտեսնէք։

«Դիւան կըգայ—ջուղաբը տուր.
Ցաւի միջում կըմնամ...
Հնար չըկայ, բե՛ր, ա՛յ կնիկ,
Շորերս տուր—մի գընամ։
«Ո՞ւր է մեռելն։—Ա՛յ ա՛պի, ա՜յ։
Ճիշտ որ գետի եզերքին
Թաց թօռի մօտ, գետնի վրայկ
Երևում էր ընկած դին։

Զարհուրելի դիակն ուռել,
Կապըտել էր այլանդակ։
Արդեօք անբախտ մի թշւառ էր
Հանգիստն առած ջրի տակ.