Այս էջը հաստատված է

ամբողջ գիշերվան ընթացքին, ամեն մեկ շշուկին կարծեր էին, թե ժամը հնչած էր: Հիմա տխրորեն կժպտեին և կպատրաստվեին թերևս նման գիշերներ անցնելու:

Վերադարձին, հազիվ թե անցանք զինվորական հսկողության շրջանակեն, կիներ, պառավ թե երիտասարդ, շրջապատեցին մեզ…

- Հոն են, հոն են, մենք մեր ալքերովը տեսանք:

Այս բառերով կարծես կյանք կբաշխեինք դիակնակերպ արարածներու.խլրտեցան, շարժեցան, և ահա ցրվեցան, ուրիշներու ավետիս տանելու:

Արևը ծագած էր արդե՜ն… ինչ վեհանձն է և շողշողուն, արև՜, կյա՜նք, ջերմությո՜ւն… արտակարգ ավյունով մը այդ բառերը գոչելու փափագ ունեի' կարծես անոնց իրականությունը հաստատելու համար. որովհետև, հակառակ տաքին, ես ու ընկերուհիս կդողդղանք ջերմե բռնվածներու պես: