Այս էջը հաստատված է

հասնելու փափագն ուժգին կդառնա: Մարմնով հոգնած ու շնչասպառ, մեր մտքերը լուսավորված են անցյալին հուշքերով, որոնք նորօրինակ տենդով մը կվառեն մեր հարազատ արյունը, ու այսպես է, որ կհասնինք պատմական և նվիրական բերդին ավերակներուն…:

Հսկայական պատեր, անքանդելի պարիսպներ, կարծես բնության ծոցեն դուրս խուժած և ուր մարդկային ձեռքեր դպած չըլլային, կկանգնին տեղ-տեղ ճեղքված մեօրթրիերներու անձուկ լուսամուտներեն…: Այն սրահները, ուր իշխանուհիներու բեհեզյա շրջազգեստները պտտած են` ծածկված են հողով և խուլ բուսականություն մը ազատորեն կապրի իշխանազուններում հետքերուն վրա: Դողդոջուն ու կարմիր մեխակները, սգավոր մանիշակագույնը վայրենի ծաղիկներուն և անանուն տարտամությունը անհամար ինքնաբույս կանաչության մը՝ ա՛լ ավելի բուռն կերպով կշեշտեն դարավոր գերեզմանի տպավորությունը:

Այլ սակայն ի՜նչ պատերազմիկ ու ճգնաժամային կյանք մը եռցած է այս պարիսպներուն շրջափակին մեջ. ամբողջ Լուսինյան իշխանության պատմությունը կա ամփոփված այդ ավերակներում մեջ. կարծես պարիսպները ժամանակին քմահաճույքներուն ձևակերպված, անջնջելի տառեր են ցցված երկինքին դեմ, որուն հետ փոխնիփոխ անօգուտ աղերսանքի, խրոխտ գանգատներու ու սրամտության մտածումներ կփոխանակեն:

Սպառնագին ամպերը կկուտակվին լեռան վրա, ու բերդը, արևին ճառագայթներեն զրկված, ավելի մեռելային մռայլություն մը կստանա: Այդ բարձրության վրա, այդ հնադարյան բերդին մեջ՝ աշխարհես բաժնվածի տպավորությունն ունինք, ու մեր լռին ու հանդիսավոր դարձած շրթունքներուն վրա, կարծես, այլևս երբե՜ք, բայց երբե՜ք, մարդկային ժպիտը, իր զանազան ունայնամտություններով չպիտի ծաղկի…

Երբ թշնամին կմոտենար մեր սահմաններուն ու երբ ազատներն ու պարոնները կերթային կռվելու, տոհմիկ ընտանիքները կապաստանեին բերդին մեջ, ու թագավորին տխրությունով օծուն նայվածքը հառած կըլլար սա հովիտեն անդին, ուր շրջապատող լեռներեն