Այս էջը հաստատված է

անսահմանելի և քաղցր տխրությունով և ցավով:

Միաբանները կաոաջարկեն մեզի, մեկնելե առաջ, այցելել նաև եկեղեցիին թանգարանը,ուր կհուսանք հնություններ գտնել: Դժբախտաբար սակայն, չեմ գիտեր, ինչո՞ւ վանքն աղքատ է հնություններով: Այլ սակայն Հեթում թագավորի Ավետարանը, ուր Լևոնի ուխտը կա արձանագրված, մեծապես շահեկան և սրտագրավ է մեզի համար. արծաթ ու ոսկեդրվագ գավազաններ ու սկիհներ իրենց ծանրությամբը արժեքավոր ու իբրև արվեստի առարկա և հնություն գրեթե միջակ, կանցնին մեր աչքերուն առջևեն, երբ մեկեն պահարանապետ վարդապետը մեզ կներկայացնե սկիհ մը, որուն մեջ կարմիր գիծ մը կերկարի ու բաժակին խորության մեջ կաթիլ մը կկազմե: Վարդապետը կպատմե ավանդությունը. Կիրակոս Կաթողիկոս, որուն շինարար տաղանդն ամեն րոպե աչքի կերևա վանքին ու եկեղեցիին մեջ այնպես, որ իր ներկայությանը զգացումը կունենաս միշտ, ուշադրությունը հրավիրեր է թուրքերուն, որոնք խորթ աչքով կնային եղեր իր՝ հայ վանքին բարեզարդությանը տված ջանքերուն. զինքը շատ հպարտ ու շատ օժտված գտնելով րայաի մը համար, ամբաստաներ են ու որոշվեր է, որ իր պատիժը կրե: Կիրակոս Կաթողիկոս մահվան դատապարտվեր է. ու Սիսեն մեկնելե առաջք, վերջին օրը, վերջին անգամ պատարագած ատեն այն սեղանին առաջ, որուն պայծառությանը աշխատելուն պիտի զոհվեր, դառնապես լացեր է ու ցավն այնքան մեծ է եղեր, որ սկիհի մեջ ինկած արցունքի կաթիլն արյունոտ է… Այդ արյունոտ արցունքին հետքն է, որ կտեսնենք և որուն համար վարդապետը կըսեր, թե անջնջելի է:

Երեք օր վանքին մեջ հյուրասիրվելե ետքը նահապետական վեհանձնությամբ մը և զուտ հայկական անսեթևեթ պարզությամբ, մեծ ցավով կմեկնինք Սիսեն, տպավորությունն ունենալով անոնց, որոնք իրենց հայրենի տան շեմը կանցնին ալ չդառնալու համար: Երկար ատեն այդ նվիրական վայրերուն կարոտը մեզ պիտի տանջե. ու մեր տաժանելի ճամփուն վրա հաճախ մեր նայվածքը պիտի դարձնենք դեպի ետև… բայց իզուր… Այլևս մինչև Տյորթ Յոլ դարձյալ ավերակներ, կոտորա՜ծ, սարսա՜փ, արկածյա՜լ ժողովուրդ, բանտարկյա՜լ, աքսորակա՜ն… ահավասիկ, այն հեռանկարը, որ կբացվի մեր առաջք՝