կարմրած աչքերը դարձուցին մեզի. ու կարծես իրենց ցավն արծարծվեր մեր ներկայութենեն, վերսկսան արտասվել ավելի եռանդով:
Թշվառությունն ու աղտեղությունն աննկարագրելի էին. նույնիսկ սանդուղներուն վրա խճողված կիներ ու տղաքներ կային. ծծկեր տղաք կճչեին իրենց մորը պարապ կուրծքերեն կախված, որովհետև հուզմունքն ու անօթությունն ամենեն հարուստ կուրծքեր անգամ ցամքեցուցած էին: Նորատի մայրեր ցավագարի ծամածռություններ ունեին և հուսահատութենե ջղագրգռված կգոչեին սուր ձայներով:
Տանը երկրորդ հարկը նույնպես խճողված էր արկածյալներով. մեզի առաջնորդեցին այն սրահը, ուր ատենոք հյուրեր կընդունեին: Ծվիկ-ծվիկ եղած բազմոց մը միայն հրաշքով թողացեր էին թալանալ ները. այդ բազմոցին վրա տեղավորցուցին մեզի և սկսան շուրջերնիս հավաքվիլ: Հետզհետե ընտելանալով մեզի հետ՝ մոտիկցան մեզի. տաք և առատ արցունքներ կհոսեին տանջված դեմքերու վրա և նախապես ոչ ոք կրցավ կանոնավոր բան մը բացատրել:Զարհուրելի ատելությունով մը վարվեր էին Օսմանիեի մեջ. բոլոր տուներն ու խանութներն այրած էին ու, այդ տունը ապաստանողներեն զատ, բոլոր մնացյալ քրիստոնյա բնակիչներն ալ սուրե և հուրե փչացած էին: Անոնք, որ հրաշքով ազատած էին, խենթի պես էին, որովհետև անընդհատ կապրեին այդ օրերու ահռելի հիշատակներովը:
Արկածյալները կցկտուր բառերով կխոսեին և կջանային մեզի փոխանցել իրենց կրած տառապանքներուն ամբողջ արհավրալի ի րականությունը: Իրենց կուրծքերը կելևէջեին ամեն մեկ խոսքին ու մենք գրեթե բան չէինք հասկանար ու միայն կզգայինք իրենց ան սահման, անմխիթարելի վիշտը:
Նույն միջոցին՝ վրա հասավ Հաճի Սառա, տարեց կին մը, որ ա մենեն դժբախտն արկածյալներում, դարձեր էր նաև անոնց պարագ լուխը: Բարձրահասակ և հաղթանդամ կին մըն էր և պատշաճորեն հագված սև հագուստներով: Մազերը նույնպես ծածկված էին սև քողի մը ներքև, իր վիշտով և դառնությունով լեցուն աչքերը կփայլա տակեին իմաստությամբ: Իր սեղմված շրթունքներեն ելած ամեն մեկ բառ հաշվված և չափված էր. անիկա ակնածանք կազդեր մյուանե րուն, որոնք կուրորեն կհնազանդեին իրեն: Իր ամեն փափագները