Այս էջը հաստատված է

թե շահը Լավասափին պահանջում էր, ուրիշ պատճառով չէր, եթե ոչ սիրու ու միաբանության։

Ապա շահը իր բանակով այնտեղից շարժվեց, գնաց Թիֆլիս՝ իր հետ տանելով նաև Լավասափին. և նրան պահում էր իրեն հավասար մեծ փառքով, մշտապես խոսում էր նրա ցանկության համապատասխան ու իրեն մտերիմ էր ցույց տալիս նրան։

Այս Լավասափը, այն ժամանակ, երբ նոր էր թագավոր նստել, որոշ տարիներ հետո և չորս-հինգ տարի շահի գալուց առաջ, զրույցի կարգով մի պատմություն եղավ Լավասափի պապի՝ Սիմոն խանի մասին, որին օսմանցիները բռնեցին, տարան Կոստանդնուպոլիս և այնտեղ թաղեցին,— իր պապի վրա Լավասափի սիրտը տաքացավ, ցանկացավ իր պապի՝ Սիմոն խանի նշխարները բերել իրենց հայրենի գերեզմանատունը և թաղել իր այլ նախնիների ու ընտանիքի մոտ։ Երբ տեղեկացավ, գտավ ինչ-որ մարդիկ, որոնք գիտեին Կոստանդնուպոլիս քաղաքում թաղված Սիմոն խանի նշխարների տեղը, իսկույն այդ իմացող մարդկանց ուղարկեց Սիմոն խանի մասունքները բերելու։ Նրանք գնացին Կոստանդնուպոլիս, նրա մասունքները հանին և բերին, հասցրին Թիֆլիս։ Եվ երբ այդ մարդիկ եկան և բերին Սիմոն խանի մասունքները, զուգադիպեց այն ժամանակին, երր շահը Թիֆլիսում էր։ Երբ շահը իմացավ, թե Սիմոն խանի մասունքները բերին, լցվեց սատանայի խորհրդով ու խարդախությամբ։ Սա (Շահ-Աբասը) այնքան թշնամի էր քրիստոնյաներին ու նրանց արյանը ծարավի, որ նա կենդանի մարդկանց սպանությամբ ու գերությամբ չգոհացավ, այժմ մեռյալի ոսկորների նկատմամբ էլ թշնամություն արեց, որովհետև խիստ հրամանով հրամայեց իսկույն բերել իր աոջև։ Եվ երբ հրամանը կատարվեց, ասաց. «Սրան ես ձեզնից ավելի եմ պատվում ու փառավորում, քանի որ դուք թագավորների արժանի պատիվը չեք իմանում, ես կամենում եմ սրան ուղարկել Իմամուռղա, որպեսզի մեր նախնի թագավորների ու պետերի հետ փառավորվի»։

Արդ այսպիսի կախարդական խոսքերով Սիմոն խանի ոսկորները ուղարկեց Պարսկաստան և չթողեց վրաց հողում