Այս էջը հաստատված է

Նա փառաբանում է նկարչական արվեստը, և ամենից էականն այն է, որ նաև հասկանում, վերլուծում ու գնահատում է այն։ Ահա ինչպես է հայրենասեր պատմիչը նկարագրում հայոց վանքերի ճարտարապետական ու քանդակագործական բարեմասնությունները։ Եվ պատմիչը շատ լավ է ըմբռնում, որ այդ ձևական բոլոր կատարելութունները ինքնանպատակ չեն, դրանք ունեն իրենց իմաստն ու նշանակությունը, որ արտահայտել խորհրդական բառով։

Այս առումով շատ ավելի հետաքրքրական է Նոր Ջուղայի հայ տաղանդավոր նկարիչ Մինասի արվեստի ըմբռնումն ու վերլուծությունը, որին պատմիչը անդրադարձել է ԻԹ գլխում։ Պատմիչը հստակ գաղափար ունի յուղանկարչաթյան, ջրանկարչության, դրվագման, որմնանկարչության, մանրանկարչության, դիմանկարչության, բնանկարչության և այս կերպ արվեստի այլ տեսակների մասին։ Նա այսօրվա ընթերցողին հստակ ու պարզ գաղափար է տալիս Մինասի արվեստի էության մասին։ Թվելով Մինասի բոլոր թեմաները, նա ասում է, թե նկարում էր նաև մարդկանց, որ ազգից էլ որ լինեին, և ինչ ազգի մարդու կերպարանք որ նկարում էր, հար ու նման էր նկարում։ Ահա երկարաբանության արդյունքը, որով հանդես է բերվում 17-րդ դարի մի մեծատաղանդ նկարիչ և այդ նկարչի ժամանակի մի քննադատ, որ ինքը Դավրիժեցի պատմիչն է։ Իսկ կարճաբանության արդյունքը այն է, որ Մինասի հետ հիշատակված նկարիչ Հակոբջանի մասին ոչ մի խոսք ու տեղեկություն չկա։ Հավանաբար, տարվելով Մինասի արվեստի գեղեցիկ վերլուծությամբ, մոռացել է Հակոբջանին14:

Դավրիժեցին նաև գրականության պատմաբան է։ Նա մանրամասն տեղեկացնում է, թե ինչ գրքեր են գրվել ու թարգմանվել 17-րդ դարում, քննադատում է այդ գրքերի թերություններն ու պակասությունները։ Նա մանրամասնորեն ներկայացնում է Սիմեոն Ջուղայեցու և Ստեփանոս Լեհացու գրական գործունեության պատկերը, մեկ առ մեկ թվում է այն գրքերն ու աշխատությունները, որ իր այդ երկու ժամանակակիցները գրեցին, բացատրում է նրանց բովանդակությունը, քննում ու քննադատում է միանգամայն առողջ ու առաջավոր գրքերից։ 17-րդ դարի հեղինակը, որ ծնվել ու կրթվել է լատինաբան հայերենի շրջանում, առիթ չի կորցնում այդպիսի հայերենը քննադատելու։ Նա որևէ գրքի առաջին թերությունը համարում է նրա ճոռոմաբանությունը, անհասկանալիությունը։

Քանի որ խոսք եղավ լեզվի քննադատության մասին, չմոռանանք այստեղ հիշատակության արժանացնելու նաև իր՝ Դավրիժեցու լեզվի ու ոճի առանձնահատկությունները։ Նա իր գիրքը գրել է գրաբար։ 17-րդ դարի գրաբարը անկման եզրին էր հասել։ Այն ոչ միայն խոսակցական լեզու էր, այլև լատինամոլ կրոնավորների ձեռքով սկսել էր աղավաղվել ու կորցնել իր ազգային ու ժողովրդական կերպարանքը թե՝ քերականական

___________

14. Արվեստաբան Մ. Ղազարյանի հաղորդումով Նոր Ջուղայի Ամենափրկիչ վանքի թանգարանում կան երկու դիմանկարներ, որոնք վերագրվում են Մինասին (տես «Պատմա-բանասիրական հանդես», 1968, N1, էջ 201)։

13