Այս էջը հաստատված է

պարտքեր էլ առանք, հարկ տվինք, ապա ունեցվածքները օրավուր վաճառելով՝ որը հարկ տվինք, որը պարտատերերին վճարեցինք, ոչինչ չմնաց, քանզի ոչխարի հարկը շատ ծանր էր։ Արքան ու նրա նախարարները այս չգիտեն, այլ գրում են հարկի որքանությունը և տալիս են զինվորների ձեռքը, իսկ նրանք գալով կամա, թե ակամա բռնությամբ առնում են՝ ասելով. «Դիվանից այդպես գրված, տրված է և հրամայված է մեզ, այդ պատճառով այսպես ենք առնում և ոչ պակաս, որովհետև եթե պակաս առնենք, պակասը մեզ վճարել կտան՝ ասելով, թե դուք եք գողացել։ Այս պատճառով աղքատացանք ոչ միայն մենք, որ տեսնում ես, այլ բազմաթիվ մեծատուններ այդպես եղան, ոմանք մեր գյուղից, իսկ այլք այս գավառի ուրիշ գյուղերից»։ Պառավը սկսեց նրանց բոլորին անուն առ անուն հիշելը

Շահը ասաց. «Ինչո՞ւ ձեր երկրից գիտուն ու ճարտարախոս մարդիկ չեն գնում և շահին հայտնում, և ես գիտեմ, երբ շահը վերահասու լինի դրանց, այդ հարկի ծանրությունը կվերացնի, որովհետև շահը աշխարհաշեն թագավոր է և չի կամենա, որ մեկնումեկը զրկանք կրի»։ Պառավն ասաց․ «Շատ անգամ գնացին, աղմկեցին, բայց դիվանական մատյանից հարկի որքանությունը չկարողացան հանել»։ Շահը պառավի տանը մնաց մինչ առավոտ, իսկ առավոտյան մի մթնաժամի ելավ գնաց իր վրանը։

Եվ մի քանի օր հետո քննիչներ ուղարկեց այդ երկիրը, որ երկրի ամեն որպիսություն ստույգ կերպով իմանան, սրանք գնացին, տեսան և գալով շահին պատմեցին՝ ասելով. «Թե շատ ավելի նեղության մեջ են այդ երկրի բնակիչները պես-պես պատճառներով, մանավանդ ոչխարի հարկի պատճառով․ սրանով շահը գտավ, որ պառավի բոլոր ասածները իրավացի են։ Եվ այս եղավ պատճառը, որ Շահ-Աբաս թագավորի սիրտը գութ ու խիղճ ընկավ, որի հետևանքով ոչխարի հարկը վերացրեց ոչ միայն Ղազբինի երկրից, այլև ամբողջ Արաղստան երկրից։ Ամբողջ երկրում, որ Արաղստան էր կոչվում, այժմ ոչխարի հարկ չկա։

Նաև իշխաններ ուղարկեց Խոռոմապատ գյուղը սպանելու այն մարդկանց, որ իրեն չընդունեցին [իբրև հյուր], և