Այս էջը հաստատված է
ԳԼՈՒԽ Ա
ԲՌՆԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՐԿԱՊԱՀԱՆՋՈՒԹՅՈՒՆԻՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԻ ԿՐԱԾ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Արդ՝ վերջին ժամանակներս նվազեցին քրիստոնեությունը պաշտող ժողովուրդները, և զորացան այն ժողովուրդները, որոնք մահմեդական էին։ Արևելքում [զորեղացան] պարսիկները, իսկ արևմուտքում՝ օսմանցիք, որոնք հայոց 902 [1453 թ] թվականին հոռոմներից առան հռչակավոր Կոստանդնուպոլիս քաղաքը։

Օսմանցիները Կոստանդնուպուլիսը գրավելուց հետո ավելի մեծացան, զորեղացան, և նրանց իշխանությունը ձգվեց դեպի արևելք, հասավ մինչև Թավրիզ․ այդ էր պատճառը, որ օսմանցիների փաշաները նստում էին Թավրիզում, Երևանում, Գանձակում, Շամախիում, Դամուրղափունում1 և մինչև Խուդաֆրին2 ենթարկել էին իրենց իշխանությանը։ Նաև Վրաց երկիրն էին ենթարկել իրենց և հարկատու դարձրել։

Այս ժամանակներում Սուրբ Էջմիածնի աթոռի կաթողիկոսն էր նույն Էջմիածին գյուղից տեր Առաքելը։ Սա մի բարեսեր, պահեցող [պաս պահող], պարկեշտ և վայելուչ մարդ էր ամեն ինչում՝ գործերի մեջ, խոսքի մեջ և հագուստներում, որ իր կյանքում վարելով կաթողիկոսությունը՝ հանգավ ի տեր։

Սրանից հետո Սուրբ Էջմիածնի կաթողիկոսը եղավ դարձյալ նույն Էջմիածին գյուղից տեր Դավիթը։ Կաթողիկոս դառնալուց հետո [կաթողիկոսությունը] վարում էր ժամանակի թելադրության և իր կարողության համաձայն։ Մի քանի տարի կառավարելուց հետո մինչդեռ կենդանի էր և կաթողիկոսական իշխանության տեր, ինքը ձեռնադրեց մի այլ կաթողիկոս, որի անունն էր Մելքիսեթ․ սա Գառնո գավառի Աղջոցվանք3 կոչվող գյուղից էր։ [Դավիթը] սրան ձեռնադրեց այն հույսով, որպեսզի իրեն օգնական լինի, սակայն նա եղավ խանգարիչ ու հակառակորդ նրան, ինչպես որ հետո պատմությունները ցույց կտան։

Եվ Դավիթ կաթողիկոսի Մելքիսեթին կաթողիկոս օծելը երկու կերպ են պատճառաբանում։ Ոմանք ասում են օգնելու և իրեն ընկերություն անելու համար օրհնեց [կաթողիկոս] քանզի այլազգիների հարկապահանջությունը

18