Այս էջը հաստատված է

մոտ, իսկ առած դրամը տվել էր պարտատուներին և այդ կերպ նրանց հեռացրել իրենից։

Եվ այնուհետև Մելքիսեթ կաթողիկոսը ներքուստ կասկած ունենալով, թե գուցե մյուս պարտատուները նույնպես գան նեղեն իրեն, նաև թագավորական տուգանքը ունենալով մտքում և հավաստի իմանալով, որ չի կարող վճարել, նաև նեղությունների համար, որ շրջապատել էին իրեն, մտածեց թաքուն որևէ կողմ ճողոպրել: Դրա համար մի օր երեկոն մոտենալիս ինքը և մի սպասավոր ելան Էջմիածնից՝ պատճառ բռնելով, թե Երևան է գնում։ Հասնելով կես ճանապարհին՝ ձիու սանձը շուռ տվին ուղիղ դեպի Սահաթի գավառը84, որ Արաքսի մյուս ափն է՝ Կողբի կողմերը։ Այնտեղից գնաց Կաղզվան85, այնտեղից Կարին։ Եվ այսպես թաքուն, գաղտագողի փախուստով Մելքիսեթ կաթողիկոսը ճողոպրեց օսմանցիների երկրի մասը։ Կարին քաղաքից ելնելով դանդաղ գնալով հասավ մեծ քաղաք Կոստանդնուպոլիա։ Այնտեղ էլ ժողովուրդը և ժամանակի վարդապետները չընդունեցին նրան ինչ-որ պատճառով։ Ապա այդտեղից ելավ, գնաց Իլով86 քաղաքը, իսկ Իլով քաղաքի ժողովուրդը նրան ընդունեց մեծ պատվով ու փառքով։ Այնտեղ սակավ ժամանակ մնալով, այս աշխարհից պակասեց, ավելացավ իր հայրերին մեր թվականության 1075 (1626) տարում. այնտեղ վախճանվեց ու այնտեղ թաղվեց: Բայց քանի դեռ Մելքիսեթը կենդանի էր, իլովցիների համար եպիսկոպոս ձեռնադրեց Նիկողայոս [Նիկոլ][1] անունով մեկին, որ նույն Իլով քաղաքից էր։ Այս Նիկողայոսը քիչ տարիներ հետո շատ նեղություններ տվեց ժողովրդին, որի որպիսությունը կիմանաս նրա պատմությունից, որ հետո անելու ենք։


ԳԼՈԻԽ ԺԹ
ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԱՀԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՓԱԽՍՏՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպես կանխավ պատմեցինք, թե Սահակը ընդունեց կաթողիկոսության աստիճանը, նաև աղերսագիր Մելքիսեթից և Ամիրգունա խանից՝ ուղղված շահին. մի այլ նամակ էլ Ամիրգունա խանը դրեց իր որդի Թահմազղուլի խանին, որ միշտ

  1. Փակագիծը բնագրային է։