Այս էջը հաստատված է

ստեղծել իմ գլխին, որ Էջմիածինը տվել եք Մովսեսին։ Բեկի դիվանը պատատասխանեց. «Թեպետ նրան էջմիածինն ենք տվել, բայց լուսարարությունն ենք տվել և ոչ թե կաթողիկոսությունը. կաթողիկոսսությունը քոնն է, իսկ լուսարարությունը նրանը, դու քոնը կառավարիր, նա՝ իրենը»։ Նաև Սահակը բազմաթիվ մեծամեծների դռներ շրջեց, սակայն ոչ մի օգուտ չստացավ: Երբ տեսավ ոչինչ չի օգնի, ելավ Ֆահրապատից եկավ Թավրիզ։ Սահակի հետ եկան նաև շահի ծառաները, որ հարյուր թուման տուգանքը պահանջեին, սրանց հետ Թավրիզից դուրս ելան, եկան Խոյի գավառը։

Եվ Սահակը իր ներքնատեսությամբ նկատեց, որ ողջ հայոց ազգը իրենից երես է թեքել. նաև Էջմիածնի աթոռը այդ կերպ գրավվեց Մովսես վարդապետի կողմից: Եվ հարյուր թուման տուգանքը տարեցտարի ապառք մնաց, մնացած ապառքը հասավ մինչև ութ հարյուր թուման և տակավին օրավուր շատանում է: Հավաստի իմացա, որ իրեն ոչ մի բանով փրկություն չկա, եթե ոչ՝ փախուստով. դրա համար եկել էր Խոյ, որովհետև կամենում էր ծառաներից թաքուն Խոյից փախչել Վան քաղաքը՝ օսմանցիների իշխանության երկիրը։

Մինչ Սահակը այս մտորումների մեջ տարուբերվում էր և վարանման մեջ էր, թե ինչպես անի, իր հին բարեկամներից ոմանք, որոնցից էին Խորվիրապի Մանվել եպիսկոպոսը և Հավուց թառի Մկրտիչ եպիսկոպոսը։ Սրանք Երևանի գավառում գտնվող ուրիշների հետ հուսադրական նամակ ուղարկեցին Խոյ՝ Սահակին, թե՝ «Մի երկնչիր, եկ Երևան քաղաքը, քանզի Թահմազղուլի խանը բարյացակամ է քո նկատմամբ, իսկ մենք բոլորս քո համախոհներն ենք, ուստի եկ այստեղ մեզ մոտ, ապա գործերի վերաբերյալ պատշաճը կմտածենք։ Սահակ կաթողիկոսը այս հուսադրական խոսքերից քաջալերած այդ ժամանակ չփախավ, այլ եկավ Երևան, շահի ծառաներն էլ նրա հետ էին։ Երբ ամբողջ երկրում այս կողմ, այն կողմ շրջեց, ոչ ոք չէր ընդունում նրան և չէր նայում նրա երեսը։ Մինչև իսկ նրա հյուրընկալությունը հարևանցի ու վայրիվերո էին անում։ Իսկ ծառաները մշտապես նեղում էին նրան, թե թագավորի պարտքերը վճարիր և մեր ռոճիկը տուր։ Եվ որովհետև նա ոչինչ չուներ ու ամեն կողմից վհատված էր