Այս էջը հաստատված է

ծախսող: Արդ՝ թե նրանց ծախսելուց, թե ժամանակի հարկապահանջությունից, և թե այլ ինչ պատճառից, այնուամենայնիվ նրանց ձեռքով պարտքը շատացավ, բարդվեց, դիզվեց Սուրբ Էջմիածնի աթոռի վրա․ ասում են, թե պարտքը մինչև հիսուն հազար ղուռուշի հասավ, և չէին կարող վճարել։ Եվ երբ պարտք տվողները գալիս պահանջում էին իրենց տված պարտքը, այլև թագավորական ու իշխանական հարկահանները գալիս պահանջում էին արքունի [դիմոսական] հարկերը, կաթողիկոսները չքավորության պատճառով ոչինչ չունեին, որպեսզի վճարեին։ Այդ պատճառով մշտապես փախուստի ու թաքստի մեջ էին և ոչ կարողանում էին մի տեղում մնալ երկու կամ երեք օր և ոչ էլ ցերեկվա լույսով այս գյուղից այն գյուղը գնալ, այլ գիշերն էին դնում։ Նրանց կյանքը այն ժամանակ շատ էր ողորմելի, ինչպես որ պատմում են տեսնողները։ Նրանք տառապանքների նեղությունից և հարկերի ծանրությունից անճար լինելով մշաապես հոգսերի ու մտատանջությունների մեջ էին, թե գուցե մի հնար լինի փրկության․ երկար ժամանակ մտածելով և մտատանջ լինելով այս խորհրդածությունների մեջ՝ երկու կաթողիկոսները իրենց և բոլոր իրենց խորհրդակիցների կամքով հանգում են այսպիսի եզրակացության, այն է, որ մեծարանքի և սիրո ողջույնով նամակ գրեն մեծ վարդապետ Սրապիոնին, որ Տիգրանակերտ քաղաքի առաջնորդն էր, որպեսզի գա և վճարի պարտքերը։ Եվ նամակում գրված էր, թե ահավասիկ մենք մեր կամքով հեռանում ենք կաթողիկոսությունից, եթե դաս և պարտքերը վճարես թող քեզ լինի աթոռն ու կաթողիկոսությունը։

Իսկ Սրապիոն վարդապետը Ուռհա քաղաքից էր, բարեպաշտ և խիստ հարուստ ծնողների զավակ, և ծնողների մահից հետո (վարդապետին) մնացին շատ ինչք ու հարստություն։ Սա սիրեց սուրբ կյանքը և առաքինի վարքը, հետևեց Սուրբ գրքի ընթերցման ու աշակերտ մտավ մեծ վարդապետ Ղուկաս Կեղեցուն, որ ժամանակի վարդապետների գլխավորն էր։ Նրան աշակերտելով, դարձավ կատարյալ մարդ ամենայն իմաստությամբ և Աստվածաշունչ գրքերի գիտությամբ։ Ղուկաս վարդապետը և ողջ ժողովուրդը, որ Ղուկաս վարդապետի առջև վկայեց, տեսնելով սրա արժանիքները՝ դրա համար նրան տվեց վարդապետական գավազան Ամիդ5 քաղաքում

20