Այս էջը հաստատված է

պատարագ մատուցել։ Ընդհանրապես բոլորը՝ մեծ թե փոքր [պարտավոր են] միասին գալ մարմնավոր գործերի կանչին, մարմնավոր սեղանին և աղոթատեղին, յուրաքանչյուրին առանձին դնել մարմնավոր կերակուրը մեծից փոքր միաչափ, այդպես միաչափ մրգերի բաժանումը։

Նաև գրքերից գտան զգեստների որպիսությունն ու ձևը՝ քուսիթան, որ գլխի կնգուղն է, քառակուսին[1], սքեմը, քուրձը, որ մազից է՝ զգեստների տակ մերկ մարմնի վրա, առհասարակ բոլորի զգեստները ամբողջովին բրդից պետք է լինեն և ոչ բամբակեղեն, բրդից շապիկը պետք է արվի երկար պճեղավոր մինչև ոտքերը, իսկ գոտին կաշվից։ Սահմանեցին, որ յուրաքանչյուր ոք իր զգեստներով պետք է շրջի. եթե մենակյաց է քուսիթայով և քառակուսով, եթե քահանա է՝ փիլոնով, եթե աբեղա է՝ փիլոնով ու վեղարով։ Այս կրոնական զգեստը ամենևին անհետացել էր, իսկ այժմ սրանք գտան։ Իսկ վեղարն ու փիլոնը թեև կային, այլ միայն աղոթքի ժամին էին հագնում, ազատ ժամին դեն էին դնում և շրջում էին իբրև աշխարհականներ։

Նաև ժամատեղերի [որ ժամին ինչ ասմունք կատարել] կարգը սահմանեցին, գիշերվա առաջին ժամին պաշտամունքով կատարել կիրակնօրյա [ասմունքը] «յիշեսցուք այլովքն»-ի եղանակով, երկու կանոն սաղմոս, վերջում կանոնագլուխ102 ձայնով, հանգստյան շարական, ավետարան պաշտամունք ննջեցյալների համար և օրհնություն ըստ օրվա խորհրդի [նշանակության] և սրանց վրա քաղվածքներ շարականներից, ձայնով թագաւորք [այն երգերը, որ «Ժամագրքում» սկսվում են՝ «Թագաւորք յաւիտեան»] և ալելուք։ Սրանցից հետո կարդալ Յասմավուրք103, սրա վրա՝ շարական104 ըստ ընթերցված գլխին պատշաճ, հետո երկու կանոն, նաև սաղմոս, սրա հետ «հարցն իւրովք սարօքն» [եկեղեցական ասմունք, որ սկսվում է «օրհնեալ ես տէր Աստուած հարցն մերոց» տեր աստված մեր հայրերի, օրհնված ես]։ Հարցն շարականից հետո գալիս են Մեծացուսցէ, Ողորմեայն և Տեր երկնից շարականները, որոնք Հարցնի կազմածներն են, բարքերը, արևելքի ժամը իր կանոն սաղմոսով։ Առավոտվա ժամից հետո և երեկոյան

  1. Հավանորեն չորս եզրանի գլխարկ է