կիրակի օրերն էր միայն նավակատիքի կերակուրներ ճաշակում, իսկ տարվա մյուս օրերը պաս պահելով էր ապրում։ Նաև ոչ ոքից ինչք ու ունեցվածք չէր առնում, որովհետև անդրամ էր քարոզում։ Իսկ եթե ժողովուրդը որևէ բան էր տալիս, այն էլ ծախսում էր գերիների, կարոտյալների և եկեղեցիների կառուցման համար։ Նաև ուր որ ճանապարհ էր գնում՝ հեռավոր, թե մոտիկ, ոտքով էր գնում, ուստի քարոզի գրքերը ինքն ու իր աշակերտները շալակում ու գնում էին։ Թավրիզ քաղաքում թեպետ եկեղեցի կար, բայց այնտեղ պատարագի տեղ չկար, իսկ սա նույն եկեղեցում շինեց պատարագի գեղեցիկ խորան։
Ժողովուրդը շատ էր սիրում նրան ճշմարիտ վարքի համար, իսկ վաճառականները, որ Գողթնյաց գավառից էին, աղաչում էին՝ քարոզության գնալ իրենց երկիրը։ Սրանցից մեկն էր ցղնացի խոջա Հայրապետը, և նրա հետ նաև ուրիշները, այս բանը շատ օրեր թախանձում էին։ Եսկ վարդապետին դուր եկան նրանց խոսքերը, գնաց Գողթնի109 գավառը, եկավ Ագուլիս109 գյուղը։
Այնտեղ կար առաքելաշեն մի եկեղեցի, որի մասին ասում էին, թե սուրբ առաքյալ Թադեոսի շինածն է, որը շատ տարիներ անց դուռը բանալուց հետո մենք նույնպես տեսանք այն եկեղեցին։ Այդ եկեղեցու դուռը շատ վաղ ժամանակներից ինքնիրեն փակված էր առանց նիգի ու փականքի։ Եվ թեպետ շատ անգամ աշխատել էին ու ջանացել, որ բանան, բայց բանալու հնար չէր եղել. այս պատճառով վհատվել էին ու ձեռք քաշել։ Այս դռան փակվելը ամենայն որպիսությամբ պատմվեց վարդապետին։
Եվ երբ եկավ շաբաթվա լույս կիրակիի գիշերը, վարդապետը իր մշտական սովորության համաձայն եկավ, կանգնեց եկեղեցու փակված դռան առջև, որպեսզի հսկում անելով գիշերվա պաշտամունքը կատարի։ Կանգնեց փակված դռան առջև, սկսեց իր սրտի խորքից ուժգին գոչումով և հորդահոս արտասուքներով աղաչել ու խնդրել եկեղեցու դռան բացումը դյուրին լսող տիրոջից։ Բեկված սրտով, հորդահոս արտասուքներով, որ աչքերից բխեցնում էր իբրև աղբյուրներ, իր անձը տարածում էր աստծու առջև։ Նախքան հսկում սկսելը դռնբացեք արեց, և, երբ երեք անգամ բախեց դուռը