Այս էջը հաստատված է

նրան իր խնդրելիք հրովարտակը։ Երբ թագավորը վերահասու եղավ վարդապետի դիտավորությանը, այդ ժամանակ թագավորը վրանից դուրս եկավ, գնալ-գալով ճեմում էր, նույն ժամին գրագիրներից մեկին կանչեց, նստեցրեց իր առջև գետնին, իսկ արքան ոտքի վրա մնալով ինքը ասում էր, իսկ գրագիրը գրում, մինչև վերջացրեց գրության բոլոր խոսքերը, ապա նույն գրագրին հրամայեց [գրությունը] շրջեցնել բոլոր իշխանների մեջ, որպեսզի ստորագրեն ու կնքեն։ Եվ երբ ամեն ինչ ավարտվեց, հրովարտակը բերին տվեցին վարդապետին, իսկ սուրբ վարդապետը գոհ մնալով տիրոջից, առավ արքունական հրովարտակը, եկավ հայոց Արևելյան երկիրը[1] և այնուհետև աներկյուղ էլ ավելի վայելուչ եկեղեցիներ սկսեց շինել, համարձակ շրջել ու քարոզել։

Իսկ Մելքիսեթ կաթողիկոսը առավել քենով լցվեց Պողոս վարդապետի հանդեպ զրպարտանքի խոսքեր խոսեց վարդապետի մասին մեծ հզոր իշխան Ամիրգունա խանին, որ Երևանի իշխանն էր ասաց «Մի չենթարկվող ու անհնազանդ մարդ, մարերի օտար երկրից քանի քանի տարի է, որ շրջագայում է պարսից երկրում, մանավանդ քո իշխանության գավառներում և սուտ ու խաբեբայական քարոզությամբ և կեղծավոր վարքով բոլոր մարդկանց առինքնում է։ Ոսկի արծաթ և այլ ունեցվածք չմնաց որևէ մեկի մոտ, այլ բոլորը կողոպտում է ամենքից և առնում է ուղարկում իր երկիրը։ Քանիցս խոսքով պատվիրեցինք նրան, նաև երես առ երես ասացինք, որ ելնի այս երկրից և գնա իր տեղը, նա մեր խոսքը բանի տեղ չդրեց և չակնածեց թագավորական հրամանից, որ մեր ձեռքում կա, այլ գործում է ըստ իր կամքի ու հաճույքի, քանզի անհնազանդ է իշխաններին ու պետերին։

Այս պատճառով խանը իր առջև է կանչում իր զինվորներից մեկին և ասում. «Մեր իշխանությունից հրաման է, որ դու գնաս մեր տերության երկրում շրջես և վարդապետ Պողոսին գտնես, բերես այստեղ մեղ մոտ»։ Իսկ զինվորը գնում, որոնելով նրան գտնում է Ագուլիս գյուղում, այնտեղից նրան առնում բերում է Երևան քաղաքը։ Եվ գալիս, երբ եկան հասան Դվին113, այն գիշեր այդտեղ օթևանեցին։ Այդ

  1. Երկիր արևելից Հայոցը Արցախը, Սյունիքն է։