եպիսկոպոսի և տեր Կիրակոսի մոտ ըստ իրենց նախկին ուխտադրության, որ Երուսաղեմում պայմանավորված էին։ Այնտեղ անապատում իր բնակության համար դադար առավ և ժամանակ առ ժամանակ ելած շրջանում էր քրիստոնյաների մեջ [հայերի] և քարոզում աստծու պատվիրանը, վերստին վերադառնում անապատ, որովհետը ինչպես որ ձուկը ջրից դուրս գալով մոտենում է մեռնելու և նորից ջուրն ընկնելով կենդանանում է, այնպես էլ սա անապատից ելնելով և անապատ մտնելով։
Իսկ Մովսես վարդապետի քարոզությունը ողջ ժողովուրդը խնդությամբ էր ընդունում, սիրով էր կատարում և ուրախությամբ փառավորում էին աստծուն՝ մարդկանց այդպիսի շնորհներ տվողին։ Բայց գավառի եպիսկոպոսները և վանքերի աբեղաները չէին ախորժում Մովսեսի քարոզությունը, որովհետև Մովսես վարդապետը ինչպես ինքը մերկ էր ամեն աշխարհիկ նյութականությունից, պասով, սրբությամբ և կրոնական վանքով էր ապրում, ըստ գրքերի պատվիրանների, սույնպես էլ քարոզում էր, որ բոլոր վանականները լինեն։ Իսկ նրանք արհամարհելով նրա խոսքերը՝ չընդունեցին, որովհետև հայոց ազգի բոլոր վանքերում յուրաքանչյուր սևագլուխ ուներ իր սեփական հարստությունը՝ այգի, ծաղկաստան, փեթակ, տուն, մառան, ամբարներ, եկամուտներ։ Նաև ընդհանուր վանքի եկամուտը բաժանում էին իրար մեջ։ Եվ այդ ամենը ծախսում էին իրենց, իրենց ազգականների, իրենց հաճելի մարդկանց կարիքների համար։ Եվ աստծուն նվիրված վայրերը, որոնք սքանչելագործ սրբերի և աստծու շնորհները կրող հրաշքների բնակարաններ են, լցված էին կանանցով, տանտիկիններով և իրենց ազգականներով։
Բնավ չգիտեին, որ կրոնավորը պարտավոր է վեղար ու փիլոն կրել կամ կոշտ ու բրդյա հագուստ հագնել, այլ որպես աշխարհական և մարմնավոր իշխաններ, թանկագին հագուստներով պճնվում էին, անդրավարտիք, կապա, թանկագին գլխարկ գլուխներին և մեկնոց էին վրաննները առնում։ Նաև չէին համարում, թե վանականները պարտավոր են պասով, ծոմական տքնությամբ կյանք վարել, այլ ամբողջ տարին անխտիր ուտիս ճաշեր, միս էին ուտում և գինի խմում։
Այդպես էլ գյուղական քահանաները անունով էին միայն