Այս էջը հաստատված է

եպիսկոպոսին, Գեղարդի Աստվածատուր եպիսկոպոսին և իրենց արյունակից ազգականներից ոմանց, եկան հասան Ջուղա գյուղը, որտեղ եկել էր Սրապիոն վարդապետը։

Մի քանի օր անցնելուց հետո գործի մասին խոսք բաց արին, որի համար բերել էին վարդապետին [Սրապիոնին]։ Եվ մինչդեռ բանակցությունների մեջ էին, և խոսակցությունը նրանց միջև առաջ էր ընթանում, արդարության թշնամին և ճշմարտության հակառակորդ բանսարկուն, որ մշտապես պառակտում է Քրիստոսի եկեղեցին, հանկարծակի նրանց միջև երկպառակություն ու խռովություն գցեց։ Քանզի այն մարդիկ, որ կաթողիկոսներ էին, չհանդուրժեցին վարդապետի [Սրապիոնի] ինչ-որ սակավ հանդիմանական խոսքերին, այդ պատճառով վեճ ու խռովություն բարձրացրին, իսկ Հավուց թառի6 Մանվել եպիսկոպոսը ինքնագլուխ ոտքի կանգնեց այնտեղ հանդիսության մեջ, բարձրաձայն գոռում-գոչում վեճ ու կռիվ բորբոքեց նրանց միջև և խանգարեց ասուլիսը։ Այս բանը վատ ազդեց գործի վրա, բոլոր նստածները խոժոռվեցին, զզվեցին, ամեն ինչ լքեցին և միմյանց իբրև ատելիներ թվալով՝ իրարից անջատվեցին յուրաքանչյուրը իր համար։

Այդտեղից կաթողիկոսները և իրենց մարդիկ վեր կացան գնացին Սյունիք Տաթևի վանքը։ Իսկ Սրապիոն վարդապետը մնալով այնտեղ Ջուղայում որոշ ժամանակ՝ իբրև նոր Սիոնի բարձրաձայն ավետարանիչ ուսուցանում և լուսավորում էր բոլորին լուսասփյուռ վարդապետությամբ, որ սիրեցին ու հավանեցին ջուղայեցիները, և բոլոր արևելցիները ուրախանալով՝ օրհնություն էին վերառաքում ի բարձունս [աստծուն]։

Սրանք առնելով վարդապետին՝ բերին հասցրին բարձրագահ աթոռը Սուրբ Էջմիածին։ Եվ հավաքելով երկրի ողջ ժողովրդին՝ եկեղեցականներ, աշխարհականներ, արին մեծ ժողովրդով և այդպիսի բազմամարդ հանդեսով Սրապիոն վարդապետին ամենայն հայոց կաթողիկոս և Էջմիածնի Սուրբ աթոռի հաջորդ ձեռնադրեցին մեր թվականության 1052 [1603]-ի օգոստոսի 14-ին. նրա ձեռնադրության օրը նրան Գրիգոր վերանվանեցին ըստ սուրբ Լուսավորչի [Գրիգորի]

23