Այս էջը հաստատված է

բնակվի իրենց մեջ։ Այդ պատճառով շտապ շինեցին շուրջանակի պարիսպ, խուցեր, ժամատուն, սարավույթ և սւյլ շատ տներ։ Վերջացնելով բոլոր շինվածքները՝ վարդապետը իր միաբաններով բնակվեց այնտեղ այն կարգուկանոնով ու դրվածքներով, որ կարգել էին Մեծ անապատում։ Նրա մոտ հավաքվեցին բազմաթիվ միաբաններ, մենակյացներ, Սուրբ գրքի իմաստուն ու սրբակյաց աշակերտներ։ Մեծ և փոքր միասին սիրով ու խաղաղ մնում էին խցում՝ միշտ կատարելով աղոթքներ և Սուրբ գրքի ընթերցում։

Սրա ուղիղ ուսմունքի և բարի կենցաղավարության համբավը աշխարհում ծագեծագ տարածվեց՝ Հունաստան, Քուրդիստան, Վրաստան, Պարսկաստան, որովհետև բոլոր երկրներից վաճառականներ էին գալիս այնտեղ, տեսնում էին ու համբավը տանում։ Մելքիսեթ կաթողիկոսը, Մովսես վարդապետի այս բոլոր հաջողություններն ու առաջադիմությունը տեսնելով, չարությամբ լցվում, սրտում փոթորկվում էր, բայց չէր կարողանում Մովսեսին որևէ չար բան անել խանից երկյուղելով, որովհետև նա վարդապետին շատ էր սիրում։

Մելքիսեթ կաթողիկոսը իր խորհրդակիցներով արեց այսպիսի խորհուրդ. սա ոչ թե աստծու փառքի ու Մովսես վարդապետի օգտի, այլ իրենց շահի ու օգտի համար էր, որպեսզի շատ ինչք ու արծաթ գումարվի իրենց։ Սահմանեցին, թե Սուրբ աթոռ Էջմիածնռւմ մեռոնօրհնեք ենք անում և այն Մովսես վարդապետի ձեռքով, որպեսզի նրա համբավով շատ երկրներից բազմաթիվ մարդիկ հավաքվեն, որոնցից մեզ շատ ինչքի ու արծաթի շահ լինի։ Այս պատճառով Մելքիսեթ կաթողիկոսի եպիսկոպոսներից ոմանք եկան Մովսես վարդապետի մոտ և նրան մեծարեցին Մելքիսեթ կաթողիկոսի խոսքով, որ գա Էջմիածին և մեռոնօրհնեք անի։ Մովսես վարդապետը այդ ժամանակ տակավին եպիսկոպոսության աստիճան չուներ, այդ պատճառով հրաժարվեց՝ ասելով. «Ես եպիսկոպոսության աստիճան չունեմ, այդ իմ գործը չէ, այլ նրանց գործն է, որոնք եպիսկոպոս են»։ Այս պատճառով Մելքիսեթ կաթողիկոսն ասաց. «Եթե պատճառը եպիսկոպոսությունն է, ես իրեն եպիսկոպոս կօրհնեմ, որպեսզի պատրվակ չբռնի և գա մեռոնը օրհնի»։ Իսկ Մովսեսը հրաժարվում է եպիսկոպոսության աստիճանից՝ իրեն անարժան համարելով, բայց