Այս էջը հաստատված է

կուսակալ էր մարերի երկրում7, նեղվելով օսմանցի ազգից, քանի որ օսմանցիք կամենում էին նրան սպանել և նրա իշխանությունը իրենց գրավել, այս պատճառով նա էլ [Ղազի խանը] շահի մոտ ուղարկեց Ավգալ խան կոչված իր հավատարմին, որպեսզի գա, փրկի իրեն, իսկ ինքը անցնի շահի կողմը։

Այսպես նաև մարերի ազգից Ուլամի որդի Հայբաթբեկ կոչված մի այլ իշխան, սա ոչ թե ուրիշի ուղարկեց, այլ ինքը գնաց շահի մոտ։ Նաև վրաց թագավորներն էին կամենում, որ պարսիկները գրավեն երկիրը, քանզի մինչև հոգու խորքը վշտացած էին օսմանցիներից ոչ միայն նրանց նեղությունների, այլ մանավանդ իրենց Սիմոն խան թագավորին բռնելու համար, որին օսմանցիք բռնեցին, տարան Կոստանդնուպոլիս և այնտեղ սպանեցին, այլև սրա թոռին ևս խաբելով տարան Կոստանդնուպոլիս, նրան էլ սպանեցին։ Նաև վրաց այս թագավորները շատ պատանդներ ունեին պարսից թագավորների մոտ. սրանք էին Թիֆլիսի վերոհիշյալ Սիմոն խանի դուստրը և որդին, նաև Կախեթի Ալեքսանդր թագավորի Կոստանդին անունով որդին, Սոմխեթի Աթաբեկ իշխանի Թահմազղուլի անունով եղբայրը և շատ ուրիշներ վրաց ազգից պարսից թագավորների մոտ էին։

Իսկ Աղվանից երկրից և հայոց ազգից գնացին Սարուխան բեկը և իր եղբայր Նազարը Ոսկանապատ8 գյուղից։ Օզլան քեշիշը և իր եղբայր Ղալաբեկին՝ Հաթերք9 գյուղից, Ջալալ բեկն իր եղբոր որդիներով Խաչենից10, Մելիք Սուջումը՝ Դիզակից11, Մելիք Փաշիկը՝ Քոչիզ12 գյուղից, Մելիք Բաբան՝ Բրիտաս13 գյուղից, Մելքիսեթ եպիսկոպոսը՝ Վերին Զակամից14՝ Մելիքզատա գյուղից Մելիք Հայկազը՝ Քշտաղսի15 գավառի Խանածախ գյուղից։

Նաև չորս գյուղ Դիզակի շրջանից միանգամից թողին գնացին Պարսկաստան, և շահը սրանց բնակեցրեց Սպահան քաղաքում։ Այլև Դաշտ կոչված տեղի ժողովրդի երեք մասը, որ Գողթան գավառում է՝ Ագուլիսին մոտիկ, գնացին Պարսկաստան, և շահը սրանց ևս բնակեցրեց Սպահան քաղաքում։ Իսկ դիզակեցիների և դաշտեցիների գնալու պատճառը ծանր հարկապահանջությունը, կեղեքումը, կողոպտելը, խստություն բանեցնելը և քրիստոնյաներին անխնա սպանելն էր։

25