թագավորներից ունեին մուրհակներ, հրովարտակներ և բազմաթիվ այլ բաներ, որոնք բոլորն էլ եկեղեցու մեջ նույն գանձատանն էին, որը Նիկոլը գրավեց իր իշխանության ներքո։ Ոչ միայն այս եկեղեցին, այլև մյուս եկեղեցիները, վանքերը, որ քաղաքի մեջ կամ սրա շուրջն էին, նրանց բոլոր ավանդները, տները, հանդերը, աղացները, խանութները եպիսկոպոսն առավ իր իշխանության տակ, ասելով. «Ես եպիսկոպոս եմ, բոլոր եկեղեցիները և իրենց ավանդները իմն են»։
Ւսկ Խաչատուր վարդապետը և հայոց ողջ ժողովուրդը, որ ապրում էր Լվովում, եկեղեցուց դուրս մնացին, քանզի եթե մտնեին եկեղեցի, պետք է մտնեին պապի իշխանության տակ և ընդունեին նրա դավանանքը, նաև պարտավոր էին հնազանդվել Նիկոլ եպիսկոպոսին, իսկ լվովցիք սրանք չէին ուզում, ուստի մնացին վարանքի ու տարակուսանքի մեջ և որևէ ճար չէին գտնում։ Եվ Լվով քաղաքի հայ ժողովուրդը մնաց առանց եկեղեցու։
Այնպես եղավ, որ Խաչատուր վարդապետը քաղաքից դուրս եկավ և գնաց Սուրբ Խաչ կոչված վանքը, իսկ ժողովրդից ով կամենում էր նրա մոտ գնալ, համարձակ գնում-գալիս էր։ Եվ ահա մի օր տեսան, որ բազմաթիվ զինվորներ և զորականներ զինված ու պատրաստ շուրջանակի պաշարեցին վանքը։ Տեսնողների հարցումին զինվորները պատասխանում էին, թե՝ «Թուրքերի երկրից լրտես է եկել և ահա այստեղ է, կամենում ենք բռնել նրան»։ Եվ երբ կարճ ժամանակ անցավ, տեսան, որ Նիկոլ եպիսկոպոսը իր սպասավոներով ու փառքով եկավ և մոտենալով զինվորներին՝ հարցրեց նրանց, թե՝ «Ւնչի՞ համար եք հավաքվել այստեղ»։ Զինվորները ասացին․ «Թուրքերի երկրից լրտես է եկել, այստեղ, կամենում ենք նրան բռնել»։ Առ այս Նիկոլն ասաց․ «Չի կարելի և պատշաճ չէ, որ դուք նրան բռնեք, դուք վերադարձեք և գնացեք ձեր տեղը, իսկ ես կգնամ, կտեսնեմ և կխոսեմ նրա հետ»։ Զինվորները բոլորը իսկույն ցրվեցին ու գնացին։ Երբ գործը այսպես վերջացավ, այս առիթով հայ ժողովուրդը կարծեց, թե զինվորները եկել էին եպիսկոպոսի հնարանքներով վարդապետին վախեցնելու համար։ Իսկ եպիսկոպոսը