Այս էջը հաստատված է

էր եղել, որպես պատմեցինք, այս Սիմոն վարդապետի արածը, որ «Տրամաբանություն» անվանեց, առանց սովորեցնողի, եթե մեկը կարդա, կարող է հեշտությամբ հասկանալ, վերահասու լինել, ապա սրանով փիլիսոփայական գրքերին ձեռք զարկել։

Նաև Պրոկղ174 իմաստասերի գիրքը, որ վրացերենից թարգմանված է մեր լեզվին, այլ նախապես եղած ոմն Սիմոն անունով քահանայի կողմից, այս Սիմոն վարդապետը այդ գիրքն էլ ուղղեց, որովհետև առաջին թարգմանությունը բազմաթիվ դժվարություններ էր պատճառում ընթերցողին։ Անունների հոլովումը, բայերի խոնարհումը և բառերի շարադասությունը ըստ պատշաճի և ըստ քերականության չէր, որի պատճառով խոսքի միտքը աղավաղվում էր, այլև շատ տեղերում միևնույն խոսքի կրկնություններ կային, մի խոսքով ընթերցողը ծանր աշխատանք էր կատարում, բայց օգուտ քիչ էր ստանում։ Իսկ սա ըստ քերականական գիտության բոլորը ուղղեց, հարդարեց, որ կարդացողին դյուրին հասկանալի լինի և մարդու մտքին շատ օգուտ տա։

Սրանից հետո ձեռքն առավ «Հոգյաց գիրքը»175, որպեսզի այն ևս ուղղելով դյուրացնի։ Եվ մինչդեռ այն նոր էր սկսել, քարոզության համար ելավ գնաց Հունաստան. հասավ Եվդոկիա քաղաքը, որ այժմ կոչվում Է Թոքաթ. այնտեղ տկարացավ ըստ մարդկային հյուծական էության և այդ հիվանդությամբ վախճանվեց ու այնտեղ թաղվեց։ Նրա պակասելը հայոց ազգից բոլոր հայերին անմխիթար սուգ և անփարատ տրտմություն պատեց, մանավանդ նրա ընկերներին ու աշակերտներին, որոնք այժմ հոգոց հանելով հիշում են, փնտրում, բայց չեն գտնում։

Սրա վախճանը եղավ մեր թվականության 1106 [1657]-ի փետրվար ամսի քսանյոթին՝ աղուհացքի պասին, որի հիշատակը թող օրհնությամբ լինի և նրա աղոթքներով տերը մեզ թողություն տա. ամեն։

Սրանից հետո կպատմենք մի այլ մաքրակենցաղ մարդու արդյունավետ գործունեությունը, որը կոչվում Է Ստեփանոս վարդապետ։

Սա Լվով մայրաքաղաքից էր, ազգությամբ հայ,