էր Մելիքսեթին կաթողիկոս նշանակել, որին իր հետ էր պահում։ Իսկ [Մելիքսեթը] շահասեր[1] (շահին սիրող) էր ձևանում։ Սրապիոնը տեսնելով, որ շահը իրեն չընդունեց, ելավ Երևանից, գնաց Ջուղա, որ այնտեղից մեկնի իր տեղը։
Այդ օրերին չարիք մտորելու մեջ հանճարեղ Շահ-Աբասը կանչեց իր մոտ Դավիթ ու Մելիքսեթ կաթողիկոսներին, ու ասաց, «Թագավորները սովորություն ու կարգ ունեն, այդ նաև ձեզ է հայտնի, այս երկիրը առաջ պատկանում էր օսմանցիներին, իսկ այժմ մերն եղավ. այդպես էլ ամեն ինչք և ունեցվածք նրանցն էր, որ անտեր են մնացել, բայց պետք է լինեն արքունական, այսինքն՝ պետական ունեցվածք։ Արդ՝ ձեզ մոտ են գտնվում օսմանցիների շատ գանձեր. որոնք դուք նրանցից եք պարտք առել և պարտավոր եք վճարել առանց որևէ պատճառաբանության, քանզի պարտքեր են, և գանձերի վճարն էլ արքունի գանձարանին պետք է վճարվի, որովհետև օսմանցիների ունեցվածքն է։ Ինչպես որ նրանց երկիրը գրավեցինք, այնպես էլ նրանց բոլոր ունեցվածքը արքունական պետք է լինի։ Երբ դուք վճարեք արքունի գանձարանին, ես ձեզ դիվան-դատաստանով ազատության թուղթ կտամ, թե ես ստացա բոլոր այն գանձերը, որ սրանք պարտք էին, և ոչ ոք թող սրանց նկատմամբ պահանջող չլինի, որովհետև ինձ վճարել են»։
Այս կաթողիկոսները պարտքերի պատճառով փախան ու ապավինեցին շահին, որ գուցե շահը նրանց ազատի պարտատերերից, մինչդեռ շահն ինքը նրանց իր առջև բերելով` նրանցից պարտքերն է պահանջում։ Արդ` այս է օգնությունը շահի, որին ապավինեցին նրանք։ Եվ կաթողիկոսները հասկացան, որ չեն ազատվի նրա ձեռքից, քանզի իմացան նրա ագահությունը։ Կամա թե ակամա բոլոր պարտքերը վճարեցին Շահ-Աբասին, ումն էլ որ պարտ էին։ Այս պատճառով հիշվեց նաև Սրապիոն կաթողիկոսը, դրա համար շահը ասաց կաթողիկոսներին։ Ահա ես իմ ծառաներից այս ինչ անունով մեկին ուղարկում եմ այն կաթողիկոսի ետևից, դուք
- ↑ Պատմության 3-րդ տպագրության մեջ (Վաղարշապատ, 1896, էջ, 27) շահիսէվանը փակագծում բացատրված է՝ շահին սիրող, և ըստ այդմ թարգմանում ենք՝ շահասեր։