թե ո՞վ է նրանցից ինքնակալ և ո՞վ է ձեռքի տակ կամ հնազանդված։ Այլ գրքերի հիշատակարանները այդ մասին ցույց տվին, ուստի մենք այդպես կարգեցինք։
Արդ՝ սուրբ հոգու օժանդակությամբ ըստ մեր խոստման հենց այժմ կարգով կսկսենք կաթողիկոսների կարգը սուրբ Ներսես Կլայեցուց կհասնենք մեր ժամանակները։
614 (1165) թ․ մեռավ Գրիգորիս կաթողիկոսը և կաթողիկոս նստեց նրա եղբայր Ներսեսը 7 տարի։
621 (1172) թ. մեռավ տեր Ներսեսը և գահակալեց նրա եղբորորդի Գրիգորը օգոստոսի 13-ի հինգշաբթի օրը։ Տեր Գրիգոր Քարավեժը, տեր Գրիգոր Ապիրատը, տեր Հովհան Մեծաբարոն. սրան գցեցին և սրա փոխարեն կաթողիկոս դրին տեր Դավիթ Արքակաղնեցուն երկու տարի։ Տեր Դավիթը մեռավ և դարձյալ կաթողիկոս նստեց նույն Հովհանը, առաջ և հետո [ընդամենը] տասնհինգ տարի։
669 (1220) թ. տեր Կոստանդին Բարձրաբերդցին քառասունյոթ տարի։
717 (1268) թ. տեր Հակոբ Գիտնականը՝ տասնութ տարի։
736 (1287) թ. Աղթամարի տեր Կոստանդին Պրոնագործ (այծի փափուկ մազից գործող) Կեսարացին երեք տարի։
738 (1289) թ. Կոստանդին Պրոնագործին աքսորեցին և կաթողիկոս դրին տեր Ստեփանոս Հռոմկլայեցուն չորս տարի, սրան և Լուսավորչի աջը գերի տարան Մսըր։
742 (1293) թ. տեր Գրիգոր Անավարզեցին տասներեք տարի։
756 (1307) թ. տեր Կոստանդին Կեսարացի հերձվածողը տասնհինգ տարի։
770 (1321) թ. տեր Կոստանդին Լամբրոնացին չորս տարի։
776 (1327) թ. տեր Հակոբ Սսեցին տասնչորս տարի։ Սրան գցեցին և տեղը դրին տեր Մխիթարին 796 (1347) թ. տասնչորս տարի։ Այս Մխիթարը մեռավ, դարձյալ՝ աքսորյալ տեր Հակոբ Սսեցին չորս տարի։
814 (1365) թ. տեր Մեսրովպ տասներեք տարի։
823 (1374) թ. տեր Կոստանդինը։